Հարվարդի համալսարանի պրոֆեսորն ու սուտ պատմությունը
Հարվարդի համալսարանի պրոֆեսորն ուսանողներից մեկին տվեց թղթին գրված մի սուտ պատմություն՝ իբր իր անձնական կյանքից է և ասաց․.
- Տարածիր ողջ համալսարանով մեկ, այս լուրը իմ մասին։
Ուսանողը զարմացավ։ Մինչ այդ պրոֆեսորը դեմ է եղել բամբասանքներ տարածելուն, բայց կատարեց առաջադրանքը:
Մեկ շաբաթը չլրացած, պրոֆեսորի անվան շուրջ բուռն քննարկումներ սկսվեցին։ Ոչ միայն ուսանողներն էին դատարկաբանում, այլ համալսարանի ղեկավար անձնակազմից ևս շատերը, որոնք մինչ այդ ծանրամիտ դասախոսի և խելացի մարդու համբավ էին վայելում։
Տեղեկությունը տարածող ուսանողը ներս մտավ լսարան ու տեսավ տխուր նստած պրոֆեսորին:
- Բայց չէ՞ որ Դուք ինքներդ ուզեցիք: Ձեր ինչի՞ն էր դա պետք այդ լուրերը, որոնք պտտվում են հիմա, Ձեր անվան շուրջ:
- Տխրությանս պատճառը հենց դա է։ Իսկ դու գրածին հավատացե՞լ էիր,-հարցրեց պրոֆեսորը:
- Իհարկե ոչ: Ինչպե՞ս կարող էի հավատալ: Եթե անգամ դա լիներ ճշմարտություն, ես կլռեի:
Մի պահ լռությունից հետո, պրոֆեսորը շարունակեց․
- Ինձ ամենևին էլ չի վշտացրել թէ նրանք ինչ են խոսում իմ մասին: Ինձ տխրեցրել է այն փաստը, որ հիմարները գերիշխում են խելացիներին: Ես այդ քայլին գնացի՝ հիմարների թիվը հաշվելու համար: Ցավում եմ, բայց ուսանողների հետ տարվող քրտնաջան տարիների մեր աշխատանքը զուր է: Միևնույն է, հիմարության հավատացողները և դրանց հետևողները ավելի շատ են․ շատ ափսոս․․․
Մոտեցավ ուսանողին, ձեռքը դրեց ուսին և ասաց.
- Զավակս, հետևիր, թե ինչ ես լսում, քանի որ ԼՍԱԾԻԴ ՀԱՍՏԱ՛Տ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԵՍ։
Եվ այդ արձագանքից է երևալու քո իրական Էությունը:
Հիմարները լսում են ու առանց քննելու՝ արդյո՞ք ճիշտ է, թե՞ թյուրիմացություն՝ տարածում են իրենց լսածն ու արձագանքում իրենց մտքի չափով: Խելացիները ևս լսում են, լավ քննում, ապա լռում՝ ի տարբերություն հիմարների:
Լավ հիշիր՝ երբեմն քո արձագանքից է երևում քո իրական էությունը:
Ռուբեն Կարոյանի ֆեյսբուքյան էջից