Սուրբծննդյան պատկերներ համակարգչի և հեռախոսների էկրաններին
Սուրբ Ծնունդը կաթոլիկ եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ առաքելական և ուղղափառ եկեղեցիները՝ հունվարի 6-ին:
Ամսաթվի հետ կապված ոչ մի կոնկրետ տարեթիվ չկա: Սակայն հաշվի առնելով այդ ժամանակվա ուղեկցող իրադարձությունները (կայսրերի, թագավորների, հյուպատոսների կառավարման տարիները և այլն)՝ նշվում է, որ Հիսուսը պետք է ծնված լինի մ.թ.ա. 7 և 5 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:
Դեկտեմբերի 25 ամսաթիվն առաջին անգամ հիշատակվել է Սեքստոս Հուլիոս Ափրիկանոսի՝ 221 թվականին գրված տարեգրությունում:
Հուլյանի օրացույցում հիշատակված դեկտեմբերի 25-ը համընկնում է հունվարի 6-ի հետ, ինչի արդյունքում էլ առաքելական և ուղղափառ եկեղեցիները տոնը նշում են այդ օրը:
Սիրելի՛ ընթերցող, սիրով ներկայացնում ենք սուրբծննդյան պաստառներ, որոնք մեզ կհաղորդեն և՛ սուրբծննդյան տրամադրություն, և՛ հաճելի զգացողություն, և՛ տոնական շունչ: