Երբևէ մտածե՞լ եք այն փաստի մասին, որ բոլոր լավ բաները՝ ներառյալ Սուրբ Ծնունդը, մեծամասամբ պահանջում են սպասել: Սուրբ Ծնունդի պատմությունը փաստացի սկսվում  է Եդեմի պարտեզից:

Այն օրը, որ Ադամն ու Եվան կերան չարի և բարու գիտության ծառի պտղից, Աստված խուճապի չմատնվեց: Երկնքում կարմիր լույսով ազդանշան չմիացավ: Աստված այդ ամենն արդեն տեսել էր դեռ արարչագործությունից առաջ:

Տերը գտավ Ադամին ու Եվային, մի զույգ կենդանի զոհեց, որ հագցներ նրանց, և խոսեց Մեսիայի մասին, որ պիտի գար և Աստծո ժողովրդին փրկություն բերեր: Եվ հետո սրտի ցավով Նա Ադամին ու Եվային հեռացրեց պարտեզից:

Ես գրեթե կարող եմ պատկերացնել Տիրոջը՝ կանգնած արգելված ծառի կողքին՝ գիտակցելով, որ մի օր Նա անձամբ կվերադառնա երկիր մարդկային մանուկի տեսքով:

Նա մեծացավ և թույլ տվեց, որ խաչեն Իրեն՝ Իր մարմնի վրա կրելով աշխարհի մեղքը: Եվ այդ անելով՝ Հիսուսը նոր, հավիտենական կյանք առաջարկեց բոլոր նրանց, ովքեր կհավատան:

Տերը խոնարհվեց միանալ մարդկային ընտանիքին, որ մենք կարողանանք բարձրանալ և միանալ Նրա երկնային ընտանիքին: Աստծո Որդին ծնվեց՝ որպես մարդու որդի, որ մենք կարողանանք որդեգրվել և դառնալ Աստծո որդիներ և դուստրեր:

Հիսուսը կրեց մեր մեղքը, որ մենք կարողանանք վերցնել Իր արդարությունը: Նրա վերքերով մենք բժշկված ենք: Սա իսկական բարի լուր է սուրբծննդյան տոնին:

«Բայց Նա մեր մեղքեր համար վիրավորվեց, և մեր անօրենություների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա ընկավ և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» /Եսայա 53.5/:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ hopewithgod.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.