Սուրբ Հոգին` Աստվածաշնչի Մեկնիչ. Ռեյնհարդ Բոնկե
Ի՞նչ նպատակով Հայրն ուղարկեց Սուրբ Հոգուն: Անկասկած, որպեսզի հնարավոր լիներ քարոզել Ավետարանն ամեն արարածի այս երկրի վրա: Պողոսն անվանում է դա առաջնորդել ազգերին դեպի Ավետարանի հնազանդությունը: Քրիստոսին համակող փափագը և Նրա գործն էր «որոնել և ապրեցնել կորածին»: Հիսուսն ընդամենը հրաշագործ չէր: Նախ և առաջ՝ Նա Փրկիչ էր, և Նա Փրկիչ է նաև այսօր: Փրկության աշխատանքն էր, որ խաչը բարձրացրեց նրան:
Սուրբ Հոգին լուսավորում է Սուրբ Գիրքը՝ հասկացնելով Աստծո Խոսքը և հայտնելով թաքնված խորհուրդները: Առանց Աստվածաշնչի Հեղինակի լույս սփռելու՝ մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Աստվածաշնչի մեկնության ոսկե կանոնն այն է, ինչ Պողոսը գրեց Ա Կորնթացիներ 2.12-13-ում. «...որ ճանաչենք այն բաները, որ Աստծուց տրվեցին մեզ, որն էլ խոսում ենք՝ ոչ թե մարդկային իմաստության սովորած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներով՝ հոգևորները հոգևորների հետ համեմատելով»:
«Հոգևորները» բառն այս խոսքում նույն բառն է, որը թարգմանվել է որպես «հոգևոր պարգևներ» Ա Կորնթացիներ 12.1-ում՝ «պնևմատիկա» բառը: Աստվածաշունչն անկարելի է հասկանալ՝ ենթադրություններ անելով: Պարզապես օգտվե՛ք Աստվածաշնչի Մեկնիչի՝ Սուրբ Հոգու օգնությունից:
Սուրբ Հոգով լցված մեկ մարդը շատ ավելի լավ է, քան 100 կոմիտեներ, որոնք ինչպես ինչ-որ մեկն ասաց, «ժամեր են վատնում՝ րոպեական որոշումների համար»: Երբ Աստված սիրեց այս աշխարհը, Նա կոմիտե չկազմեց, այլ ուղարկեց Իր Որդուն, իսկ Նրա Որդին ուղարկեց Սուրբ Հոգուն: Քրիստոսն ասաց, որ հավատացյալներն այս աշխարհի լույսն են, բայց անհրաժեշտ է, որ Սուրբ Հոգին միացնի մեր լույսը: Արդյո՞ք դուք լույս եք տալիս:
Պենտեկոստեի օրը Պետրոսը ոտքի կանգնեց, թափ տվեց իր ամոթն ու վախերը և ներկայացրեց միակ աստվածաբանությունը, որը գիտեր՝ Հիսուսին, և այն էլ՝ խաչված: Այսպիսով՝ փրկվեց 3000 մարդ տարբեր երկրներից... Ահա և Սուրբ Հոգու զորությունը. Նա հրապարակավ կենդանացնում է Ավետարանը և հանդիմանություն է բերում:
Եթե ավելի շատ ուշադրություն դարձնենք Սուրբ Հոգուն, ապա ավելի շատ արդյունքներ կտեսնենք:
«Մենք հրավտա՞նգ ենք, թե՞ հրակայուն» գրքից