Սկզբում՝ հիման, հետոն՝ հետո
«Նա արդարների համար իսկական իմաստություն է պահել»: Առակաց 2.7:
Վերջերս ես ավագ դպրոցի ավարտական միջոցառման էի մասնակցում, որի ժամանակ խոսնակը բարձրացրեց իրենց դիպլոմին սպասող դեռահասների առջև կանգնած կարևոր հարցը: Նա նշեց, որ հիմա նրանց կյանքում մի ժամանակ է, երբ բոլորը հարցնում են՝ «Իսկ հետո՞»: Ի՞նչ են անելու հետո: Շարունակելո՞ւ են ուսումը, թե՞ աշխատանքի են անցնելու: Հետո նա ասաց, որ ավելի կարևոր մի հարց է, թե նրանք հիմա ինչ են անում:
Իրենց հավատքի կյանքում նրանց կատարած ամենօրյա որոշումները կհանգեցնեն ապրելու սեփական անձի՞ համար, թե՞ Հիսուսի:
Նրա խոսքերն ինձ հիշեցրին Առակաց գիրքը, որ սովորեցնում է՝ ինչպես ապրել հիմա: Այսպես, օրինակ՝ արդար լինել հիմա (11.1), ընտրել ճիշտ ընկերներ հիմա (12.26), արդարությամբ ապրել հիմա (13.6), ճիշտ դատողություն ունենալ հիմա (13.15), իմաստությամբ խոսել հիմա (14.3):
Աստծո համար ապրելով հիմա, առաջնորդվելով Սուրբ Հոգով, ավելի հեշտ կլինի որոշումներ կայացնել հետոյի համար: «Քանի որ Տերն իմաստություն է տալիս, …Նա արդարների համար իսկական իմաստություն է պահել…»: Առակաց 2.6-8:
Թո՛ղ Աստված մեզ տա այն, ինչ պետք է Իր Սուրբ Հոգու առաջնորդությամբ հիմա ապրելու համար, և թո՛ղ Նա մեզ առաջնորդի դեպի հետոն Իր փառքի համար:
Հեղինակ՝ Դեյվ Բրենոն
Աղբյուրը՝ odb.org
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը