Սիրո զորությունը...
«Սէրը երբէք չի վերջանալ. Եթէ մարգարէութիններ կան՝ կ’խափանուին. Եթէ լեզուներ՝ կ’լռեն. Եթէ գիտութիւն՝ կ’խափանուի» (Ա Կորնթացիս 13։8):
«Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. Այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է» (Ա Կորնթացիս 13։13):
Սեր հունարեն բնագրում «Ագապե» բառն է, որն էլ թարգմանաբար նշանակում է «Աստվածային Սեր»։ Եվ հենց «Ագապեն» է, որ կարմիր գծով անցնում է ողջ Աստվածաշնչով՝ Ծննդոցից մինչ Հայտնություն՝ բացելով մեզ Իր զորությունը։
Նրա զորությունն Իր Սիրո մեջ է, Որն արարող է։ Սակայն զորությունն առանց սիրո կատարյալ չարիք է մարդկության համար։ Զորությունն առանց սիրո չարի բնույթն է, որն էլ կարող է միայն քանդել, ավիրել ու կործանել։
Ահա, թե ինչ է գրում Րիկ Ջոյներն իր «Վերջին արշավ» գրքում. «Ես ոչ թե ձեզ սեր եմ տալիս, որպեսզի կարողանաք ճանաչել Իմ զորությունը, այլ ձեզ զորություն եմ տալիս, որպեսզի կարողանաք ճանաչել Իմ սերը: Քո կյանքի նպատակը պետք է լինի սերը, ոչ թե զորությունը։ Այդ ժամանակ Ես քեզ կտամ զորություն, որով դու կարող կլինես սիրել։ Այդ պատճառով ամենից առաջ փնտրիր սեր, իսկ ապա՝ հավատք։ Առանց հավատքի դու չես կարող Ինձ հաճոյ լինել։ Սակայն հավատքը Իմ զորության հասարակ ճանաչումը չէ, այլ՝ Իմ սիրո և Իմ սիրո զորության ճանաչումը։ Հավատքն ամենից առաջ անհրաժեշտ է սիրո համար։ Փնտրի՛ր հավատք, որպեսզի ավելի շատ սիրես և մեծ գործեր անես քո սիրով։ Միայն այն ժամանակ, երբ դու հավատք փնտրում ես սիրուն հասնելու համար, Ես կարող եմ վստահել քեզ Իմ զորությունը»:
Հավատքը սիրով է ի գործ դրվում։
Պատրաստեց Տաթև Գևորգյանը