Սիրելու 10 եղանակ
1. Լսի՛ր առանց ընդհատելու.
«Ով որ բանը չ’լսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ» (Առակաց 18. 13):
2. Խոսի՛ր առանց մեղադրելու.
«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» (Հակոբոս 1. 19):
3. Տո՛ւր առանց խնայելու.
«Նա ամեն օր սաստիկ ցանկանում է, բայց արդարը տալիս է եւ չէ խնայում» (Առակաց 21.26):
4. Խոստացի՛ր առանց մոռանալու.
« Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ, բայց կատարուած փափաքը կենաց ծառ է» (Առակաց 13.12):
5. Պատասխանի՛ր առանց վիճելու.
«Լաւ է մի չոր պատառը՝ խաղաղութիւնով, քան թէ մի տուն լիքը մորթուած ոչխար՝ կռիւով» (Առակաց 17.1):
6. Եղի՛ր սիրո մեջ.
«Բայց ճշմարիտ լինելով սէրի մէջ՝ աճինք նորանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը» (Եփեսացիս 4.15):
7. Արա՛ առանց տրտնջալու.
«Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի եւ վիճաբանութիւնների» (Փիլիպեցիս 2.14):
8. Հավատա՛ առանց երկմտելու.
«Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է» (Ա Կորնթացիս 13.7):
9. Ների՛ր առանց կշտամբելու.
«Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք» (Կողոսացիս 3.13):
10. Աղոթի՛ր առանց դադարի.
«Անդադար աղօթք արէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5.17):