Սիրել թշնամիներին. Դեյվիդ Ուիլքերսոն
«Լսել էք, որ ասուեցաւ, քո ընկերին սիրիր, եւ քո թշնամիին ատիր։ Բայց ես ասում եմ ձեզ,Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար» (Մաթեւոս 5.43-44):
Հաճախ մեր թշնամիներին սիրելու Աստծո պատվերը կարող է թվալ դառը, տհաճ դեղամիջոց: Բայց ինչպես գերչակի յուղը, որը ես ստիպված էի կուլ տալ իմ պատանեկության տարիներին, սա ևս բժշկարար դեղամիջոց է: Շատ քրիստոնյաներ պատրաստ չեն ընդունելու այս դեղը: Նրանք տեսնում են, որ այդ մասին կա գրված Սուրբ Գրքում, բայց հազվադեպ են ենթարկվում դրան: Նրանք իրենց արդարացված են համարում իրենց թշնամիներին արհամարհելիս:
Սակայն Հիսուսը շատ հստակ ասում է.«Լսել էք որ ասուեցաւ, քո ընկերին սիրիր, եւ քո թշնամիին ատիր։ Բայց ես ասում եմ ձեզ,Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար» (Մաթեւոս 5.43-44).
Այստեղ Հիսուսը հակասո՞ւմ էր օրենքին: Բացարձա՛կ: Նա հակադարձում էր օրենքի մեջ մտած մարմնավոր շունչը: Այն ժամանակ հրեաները սիրում էին միայն հրեաների: Հրեան չպետք է սեղմեր հեթանոսի ձեռքը և նույնիսկ իր հագուստը չպետք է դիպեր օտարազգիի հագուստի ծայրին: Սակայն դա օրենքի էությունը չէր: Օրենքը սուրբ էր. «Եթէ թշնամիդ սոված է՝ հաց տուր նորան, եւ եթէ ծարաւ է՝ ջուր խմեցրու նորան. Որովհետեւ այսպէս անելով նորա գլխի վերայ կրակի կայծեր կդիզես. Եւ Տէրը քեզ կհատուցանէ» (Առակաց 25.21-22):
Հիսուսը նաև անդրադարձավ Հին Կտակարանի օրենքին՝ կապված ցավի և վիրավորանքի հետ: Նա ասաց. «Լսել էք՝ որ ասուեցաւ Աչքի տեղ աչք, եւ ատամի տեղ ատամ։ Բայց ես ասում եմ ձեզ. Չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու» (Մաթեւոս 5.38-39):
Մովսեսի օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով վնասվածք էր պատճառում, պետք է փոխհատուցեր նույն կերպ՝ վիրավորանք վիրավորանքի դիմաց, հարված հարվածի դիմաց: Բայց սա պետք է բացակայի Քրիստոսի շնորհի ներքո ծառայելիս: Անշո՛ւշտ, մեր դրացուն սիրելու Հիսուսի պատվիրանը նախատեսված է ներառելու նույնիսկ մեր թշնամիներին:
Դուք կարող եք հարցնել. «Մի՞թե մենք պետք է սիրենք այնպիսի մարդկանց, ինչպիսիք են չծնված երեխաներին սպանող բժիշկները, անբարեխիղճ քաղաքական գործիչները, համասեռամոլները: Մի՞թե Աստվածաշունչը մեզ չի ասում, որ պետք է աղաղակենք մեղքի դեմ և կատաղորեն դիմադրենք չարագործներին»: Այո՛, բայց մենք պետք է դիմագրավենք այս մարդկանց չար ճանապարհները՝ առանց ատելու նրանց անձերը:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge