Ամերիկացի վազորդ Սիդնեյ Մաքլաֆլին փառք տվեց Աստծուն կանանց 400 մետր վազքում նոր համաշխարհային ռեկորդ սահմանելուց հետո ՝ ասելով, որ իր հավատքն օգնեց իրեն հաղթանակի հասնել:

21-ամյա Մակլաֆլինը նպատակ էր դրել մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Նա ոչ միայն մասնակցեց Օլիմպիական խաղերին, այլև սահմանեց համաշխարհային ռեկորդ՝ 51,90 վայրկյան ժամանակով ՝ դառնալով առաջին կինը, ով երբևէ 52 վայրկյանում ավարտեց վազքուղին:

«Ամբողջ փառքն Աստծուն», - ասաց Մաքլաֆլինը հաղթանակից հետո NBC Sports-ին տված իր հարցազրույցում:

«Անկեղծ ասած` այս մրցաշրջանում աշխատանքը իմ նոր մարզչի և իմ աջակից խմբի հետ ինձ իսկապես հավատք և վստահություն է ներշնչել: Ես ավելին չէի էլ կարող խնդրել, և իրոք` այդ ամենը Աստծուց նվեր է», - ասաց նա:

Երիտասարդ մարզուհին ասաց, որ իր հավատքն էր, որ փոփոխություններ բերեց այս մրցավազքում:

«Կարծում եմ՝ ես քայլ առ քայլ դառնում եմ այն, ինչ պետք է լինեմ: Եվ ես կարծում եմ, որ այս տարվա ամենամեծ տարբերությունն իմ հավատքն է ՝ Աստծուն վստահելը և իմանալը, որ Նա վերահսկում է ամեն բան: Քանի դեռ ես ջանք եմ անում, Նա անց է կացնում ինձ ամենի միջով: Եվ այս պահին միակ բանը, որ կարող եմ անել, դա Նրան փառք տալն է»:

Սոցիալական ցանցերում Մաքլաֆլին բաց է իր քրիստոնեական հավատքի մասին խոսելիս:

«Մենք կարող ենք ծիծաղել այն ամենի վրա, ինչ սպասվում է մեզ առջևում, քանի որ գիտենք, որ ՆԱ արդեն հաղթանակել է», - գրել է Մաքլաֆլին: «Գիշերը մենք կարող ենք ավելի հանգիստ քնել՝ իմանալով, որ ՆԱ ունի ծրագիր այն ամենի համար, ինչը սովորաբար կարող է մեզ խանգարել: Մենք կարող ենք ծիծաղել այն ամենի վրա, ինչը, ըստ մեզ, չի համապատասխանում մեր կյանքի նպատակներին, քանի որ մենք գիտենք, որ Աստծո ծրագիրն ավելի մեծ է»:

Կիրակի օրը իր հաղթանակից հետո Մաքլաֆլին կրկին հրապարկաում արեց իր ինստագրամյան էջում:

Նա այն մակագրել է. «Աստծո երկյուղն ունեցող կնոջ դեմքը»: «Ես զգում էի, որ ինչ-որ յուրահատուկ բան է լինելու ... : Այս շաբաթների ընթացքում պատրաստվելու ժամանակահատվածը ամենածանրաբեռնվածն է: Բայց քանի որ այդ բարդությունը Տերն էր դրել իմ ուսերին, ես կարողացա այդքան ազատ վազել»:

Նա ավելացրեց. «Իմ հավատքը ամբողջ շաբաթ փորձվում էր. վատ փորձառություն, 3 կեղծ ձգձգումներ, հանդիպման հետաձգում: Բայց ես անընդհատ լսում էի Աստծու ձայնը. «Ուղղակի կենտրոնացի՛ր ինձ վրա»: Ես այլևս չեմ վազում ինքնադրսևորման համար, այլ՝ Նրա կատարյալ կամքը արտացոլելու: Ես ոչնչի արժանի չեմ: Բայց շնորհքով, հավատքի միջոցով, Հիսուսը ինձ ամեն ինչ տվեց: Ամեն բան անցողիկ է։ Աստծո փառքն է հավերժ: Շնորհակալ եմ, Հայ'ր իմ»:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ christianpost.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.