«Ամերիկյան Got Talent»-ի մասնակիցներից մեկը խոսել է այն մասին, թե ինչպես աղոթքն ու երգն օգնեցին իրեն գոյատևել 37 տարվա ազատազրկման ընթացքում այն ​​հանցանքի համար, որը նա չէր կատարել:

59-ամյա Արչի Ուիլյամսն իր ելույթի ժամանակ պատմել է ամերիկյան շոուի միլիոնավոր հեռուստադիտողներին այն մասին, թե ինչպես է գրեթե 40 տարի անցկացրել բանտարկության մեջ Ամերիկայի՝ Անգոլա նահանգի ամենավտանգավոր բանտերից մեկում: Երգչի խոսքով՝ երաժշտությունն ու հավատը նրան օգնել են գոյատևել և չհանձնվել այդ ողջ ընթացքում, հայտնում է invictory.com-ը՝ հղում անելով The Christian Post-ին:

Ինչպես բացատրել է Ուիլյամսը, նրան ձերբակալել են 22 տարեկանում բռնաբարության մեղադրանքով և դատապարտել ցմահ բանտարկության՝ չնայած իր մեղքի ապացույցների բացակայությանը:

«Ես չէի կարողանում հավատալ, որ դա իսկապես տեղի է ունենում ինձ հետ», - հիշում է նա: «Ես գիտեի, որ ես անմեղ եմ»: Ես ոչ մի հանցագործություն չէի կատարել: Բայց, քանի որ ես աղքատ էի, ես փող չունեի Լուիզիանայի նահանգի դեմ պայքարելու համար»:

Ուիլյամսը հավելել է, որ իրեն արդարացրել են այն բանից հետո, երբ մի կազմակերպություն ստանձնել է իր գործի ուսումնասիրությունը և հաջողվել: 2019-ին փաստաբանները մատնահետքերի սկանավորման և ԴՆԹ-ի վերլուծության միջոցով գտան իսկական հանցագործին:

Հեռուստատեսային շոուի դատավորներից մեկը՝ Սայմոն Քոուելը, այս ելույթն անվանել է շոուի պատմության մեջ «ամենակարևոր» ելույթը։

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.