Անհրաժեշտ չէ, որ մնանք եկեղեցու պատերից ներս` Աստծո ներկայության մեջ մնալու համար: Մեր սրտերը կարող ենք դարձնել անձնական աղոթքատներ և մտնել այնտեղ ամեն ժամանակ` Աստծո հետ առանձին զրուցելու համար: Այս զրույցները կարող են լինել սիրով լի և հեզաբարո, և յուրաքանչյուրը կարող է շփվել Աստծո հետ այս ձևով: Արդյո՞ք կա որևէ պատճառ այդ շփումը չսկսելու համար:

Պարզապես եկե՛ք Աստծո առջև... և սևեռե՛ք ձեր ուշադրությունը Նրա ներկայության վրա: Եթե ձեր միտքը երբեմն թափառում է, մի՜ անհանգստացեք, որովհետև անհանգստությունը միայն ավելի կշեղի ձեզ:

Թույլ տվե՛ք, որ ձեր կամքը մեղմորեն վերադարձնի ձեր ուշադրությունն Աստծուն ... Զարգացրե՛ք Նրա հետ հաճախ խոսելու սուրբ սովորությունը:

«Գործադրել Աստծո ներկայությունը» գրքից

Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.