Պուտինը ստորագրել է ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունն արգելող օրենքների փաթեթ, հաղորդում է armeniatoday-ը։

Ըստ օրենքի` արգելվում է ոչ ավանդական սեռական հարաբերություններ, նախասիրություններ և սեռափոխություն քարոզող նյութերով ֆիլմերի վարձույթի վկայականի տրամադրումը: Արգելվում են ոչ ավանդական սեռական հարաբերությունների, նախասիրությունների ցուցադրմամբ և քարոզչությամբ գովազդներն ու հրապարակումները, ինչպես նաև ԼԳԲՏ քարոզչության արգելքի տակ կհայտնվեն նաև գրքերը, ֆիլմերն և տեսալսողական ծառայությունները:

Նախատեսվում է նաև պատասխանատվության ենթարկել` նշված հոդվածների համաձայն.

1. Պատասխանատվություն մանկապղծության քարոզչության համար (տուգանք քաղաքացիների համար՝ մինչև 800 հազար ռուբլի, կազմակերպությունների համար ՝ մինչև 10 միլիոն, իսկ օտարերկրացիների համար՝ նաև վտարում)։

2. Պատասխանատվություն անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների, նախասիրությունների նկարագրության կամ պատկերի տարածման համար (տուգանք քաղաքացիների համար ՝ մինչև 200 հազար ռուբլի, կազմակերպությունների համար ՝ մինչև 4 միլիոն, իսկ օտարերկրացիների համար ՝ նաև արտաքսում)։

3.  Ոչ ավանդական սեռական հարաբերությունների,նախասիրությունների ցանկացած քարոզչության արգելք, ոչ միայն անչափահասների շրջանում (և տուգանքները քաղաքացիների համար ավելանում են 100 հազարից մինչև 400 հազար ռուբլի, իսկ կազմակերպությունների համար ՝ 1 միլիոնից մինչև 5 միլիոն)։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.