Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խորը մտահոգությամբ ու ցավով արձանագրեց վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվեց, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային պատասխանատվության հետ՝ չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը։ Բարձր գնահատանքով անդրադարձ կատարվեց բժիշկների և բուժաշխատողների՝ մարդկային կյանքեր փրկելու նվիրյալ ծառայությանը։

Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ համարեց նաև, որ առողջապահության ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատվաստման օգտակարության և հետևանքների վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը կանխելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Ժողովի կողմից վերստին կոչ ուղղվեց՝ պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցները համավարակի հաղթահարման համար։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.