«Եվ մեզ համար էլ աղոթք արեք, որ Աստված բանա մեզ համար խոսքի դուռը խոսել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապուած եմ» (Կողոսացիս 4.3):

Հետևել Աստծո Հոգուն նշանակում է ունենալ փոխհարաբերություն Հիսուսի հետ։ Ինչպե՞ս խոսենք հոգևոր թեմաներից մի մարդու հետ, ում չենք ճանաչում։ Երբ փորձում ենք ինչ-որ բանի մասին խոսել, մենք կամուրջ ենք ստեղծում դուռը բացելու համար։ Երբևէ եղե՞լ է դեպք, որ բաց ես թողել հնարավորությունդ։

Ամռան մի օր որդուս ֆուտբոլի խաղի ժամանակ նկատեցի իմ ընկերոջը, ում վաղուց չէի տեսել։ Երբ նստեցինք, ներսումս միտք առաջացավ, որ խոսեմ նրա հետ Հիսուսի մասին և ներկայացնեմ Ավետարանը նրան։ Բայց մտածելով, որ չի ընդունի, լռեցի։ Ձմռանը նա ավտովթարի ենթարկվեց. Նա և իր դուստրը մահացան այդ ավտովթարի ժամանակ։

Արդյոք դու պատրաստակա՞մ ես

Գործք 8.26-40-ում հրեշտակն ասաց Փիլիպոսին, որ գնա Երուսաղեմից Գազա անապատով։ Երբ նա ուղևորվում էր, Սուրբ Հոգին ասաց նրան, որ մոտենա Եթովպացի Կանթակա թագուհու ներքինիին, ով կարդում էր Եսայի մարգարեությունը։ Փիլիպոսը համաձայնեց և ասաց նրան. «Հասկանո՞ւմ ես արդյոք կարդացածդ»։ Նա էլ ասաց. «Ի՞նչպէս կկարողանամ, եթէ մեկը չառաջնորդե ինձ. Եւ Փիլիպպոսին աղաչեց, որ վեր ելնե նստէ նրա հետ»։ Փիլիպոսը հնազանդվեց և սկսեց բացատրել Ներքինիին Աստծո խոսքը։

Եթե Աստված օգտագործեց Փիլիպոսին, ապա Հիսուսը կարող է նաև օգտագործել քեզ, և Նա կտա քեզ զորութուն։

«Բայց դուք զորություն կառնեք՝ երբոր Հոգին ձեզ վրա կգա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմումը եւ բոլոր Հրեստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը» (Գործք 1.8):

Սուրբ Հոգին մեզ ուժ կտա և կառաջնորդի ամեն պարագայում։ Միայն դու պետք է պատրաստակամ լինես:

Ինչպե՞ս դա կարող եմ անել

Ինչպե՞ս սկսել խոսակցություն Հիսուսի մասին։ Որպես առաջին քայլ՝ կարող եք օգտակար լինել մարդկանց՝ առաջարկելով ձեր օգնությունն ու ընկերությունը։ Բայց մարդկանց հասնելու ամենակարևոր քայլը աղոթքն է։

«Նոր պատվիրանք  եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք. Ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք,

Սորանով կգիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վրա սեր ունենաք» (Հովհ. 13.34-35)։

Կարող ենք մեզ շրջապատող մարդկանց տալ տարբեր հարցեր և այդ հարցերի շնորհիվ կարող ենք կիսվել նրանց հետ Աստծո մասին։

Օրինակ՝

#Կցանկանա՞ս աղոթեմ քեզ համար։

#Դու հաճախու՞մ ես եկեղեցի։

Նաև կարող եք մեջբերումներ անել Աստծո խոսքից՝ նրանց օգնելու, քաջալերելու համար։

Եղի՛ր պատրաստակամ, ինչպես Փիլիպոսը։ Հիսուսն աղոթում էր մեզ համար, որ «Այն սերն, որով ինձ սիրեցիր՝ նրանցում լինի, և Ես էլ նրանցում» (Հովհ. 17.26)։

Եվ պետք է հիշե՛նք, որ դժոխքն ու դրախտը իրական են։ Եվ միայն Հիսուսը կարող է մեզ փրկել դժոխքից։

Ինչպե՞ս վարվել, երբ չեն ուզում լսել ձեզ

Եթե մարդիկ չեն ցանկանում լսել ձեզ, նրանք ձեզ չեն մերժում, այլ՝  Հիսուսին (Ղուկաս 10.16)։

Ուղղակիմենք պետք է ցանենք Աստծո խոսքը, իսկ աճեցնողը՝ Ինքն է։ Միշտ պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորությունը, աղոթենք ցանված սերմերի համար և փառք տանք Աստծուն ամեն բանի համար։

«Եվ մի քանիսին ողորմեցեք խտրություն անելով։ Եվ մի քանիսին վախով ապրեցրեք կրակից հափշտակելով. ատելով այն պատմուճանն էլ որ մարմնիցն աղտոտված է» ( Հուդա 1.22-23)։

Սովորեցրո՛ւ ինքդ քեզ սիրել մարդկանց և միշտ լսել Սուրբ Հոգու ձայնը։

Աղոթք այս շաբաթվա համար.

«Աստվա՛ծ իմ, խնդրում եմ առաջնորդի՛ր և օգտագործի՛ր ինձ։ Ես կսիրե՛մ, ես կգնա՛մ և ես կխոսեմ։ Ամեն»։

Աղբյուրը՝ godlife.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.