Պատմություն փոքրիկ աղջկա ու նրա աղոթքի մասին
Մի փոքրիկ աղջկա պետք է վիրահատեին: Մինչ նրան վիրահատական սեղանին պառկեցնելը բժիշկն ասաց՝ մինչև քեզ բժշկելը, մենք պետք է քեզ քնեցնենք:
Աղջիկը նայեց նրան և ժպտալով ասաց.
-Եթե ինձ քնեցնելու եք, ապա նախ ես պետք է աղոթեմ:
Դիմելով Աստծուն՝ նա արտաբերեց.
-Ես պառկում եմ քնելու, Տե՛ր, և խնդրում եմ Քեզ՝ թող ամեն բան անցնի Քո կամքով: Բայց եթե ես մահանամ ավելի շուտ, քան կարթնանամ, խնդրում եմ Քեզ, իմ Երկնային Հա՛յր, պահիր իմ հոգին Քո հիշողության մեջ:
Բժիշկը հետո պատմում էր, որ այդ երեկո առաջին անգամ երեսուն տարվա մեջ աղոթեց…
Լինել անկեղծ, առաքինի և բաց: Չմտածել քո մասին «ավելին», այլ ուղղակի լինել «փոքրիկ» Մարդ, բայց մեծատառով:
Աղբյուրը՝ bible-facts.ru