5 պատճառ եկեղեցում մանկական ծառայությունը կարևորելու համար
Ժամանակակից աշխարհում մեծ թվով ընտանիքների համար կյանքը պտտվում է երեխաների շուրջը: Եթե դուք ունեք երեխաներ, հավանաբար ձեր օրացույցը լի է նշումներով, որոնք կապված են հենց նրանց հետ:
Ծնողները գալիք սերնդին հոգևորապես դաստիարակելու համար գնում են եկեղեցի, որտեղ իրենց երեխաներն ընդունված են ու ստանում են իրենց համապատասխան հոգևոր սնունդ:
Ներսումս մեծ ցանկություն կա, որ մեր երեխաները լավագույն ապագան ունենան: Ես ցանկանում եմ, որ Ավետարանը նվաճի առաջնորդների հաջորդ սերունդը: Ես ցանկանում եմ, որ եկեղեցիները հասնեն երեխաներին և զինեն ծնողներին գիտելիքներով, որոնք օգտագործելով՝ վերջիններս կկարողանան իրենց հավատքը փոխանցել երեխաներին: Ես ցանկանում եմ, որ երեխաները սիրեն եկեղեցում անցկացրած ժամանակը:
Եվ այս առիթով ներկայացնում եմ ձեզ հինգ պատճառ, թե ինչու մանկական ծառայությունը մեծ նշանակություն ունի եկեղեցում:
1. Երեխաները ամուր հոգևոր հիմքի կարիք ունեն: Երեխաները բաց են լսելու և ճշմարտությունն ընդունելու համար: Նրանք ցանկանում են սովորել, որովհետև մի շրջանում են, որում գիտելիք են փնտրում: Սուրբ Գիրքն իր հերթին հորդորում է ամուր հոգևոր հիմք տալ երեխաներին («…Այլ սուրբերի հետ քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ, առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է». Եփեսացիս20):
Ծառայելով երեխաներին՝ կարող ենք սովորեցնել նրանց ճշմարտությունը Աստծո մասին: Նախքան հասուն քրիստոնյա դառնալը, պետք է հոգևոր կաթն ընդունել .«Նորածին երեխաների պես ցանկացեք այն բանավոր անխարդախ կաթին, որ նրանով աճձք (դէպի փրկությունը)» (Ա Պետրոս 2.2)
2. Երեխաներն են առաջնորդների հաջորդ սերունդը: Այսօր նրանք թվում են կատաղի, անպատասխանատու, բայց նրանք կլինեն եկեղեցու առաջնորդների, համայնքի առաջնորդների և աշխարհը փոխողների հաջորդ սերունդը: Երեխաների հանդեպ սերն ու հոգատար վերաբերմունքը կարող է ազդել վաղվա հասուն մարդկանց մի ամբողջ սերնդի վրա:
3. Երեխաները սովորում են հարաբերություններ ստեղծել վաղ տարիքում: Բոլորս կարիք ունենք քրիստոսակենտրոն հարաբերությունների և եկեղեցին լավագույնս կարող է կատարել այս առաքելությունը՝ նման հարաբերությունների ստեղծման համար հիմք գցելով:
Եկեղեցին ոչ միայն հրաշալի վայր է երեխաների համար՝ կառուցելու ճիշտ ընկերություն, այլև հնարավորություն է նրանց համար՝ շփվելու հոգևոր առաջնորդների հետ:
4. Ծնողները կարիք ունեն զինված լինելու՝ ընտանիքում աշակերտելու համար:
Մանկական ծառայության մեջ ես սիրում եմ երեխաներին Ավետարան սովորեցնել: Բայց ավելի շատ փափագում եմ տեսնել ընտանիքների, որոնք ցանկություն ունեն հոգևորապես դաստիարակելու իրենց երեխաներին: Ոչ ոք չի կարող ավելի լավ հոգևոր դաստիարակ լինել երեխայի համար, քան իր ծնողը: Մանկական ծառայության մեջ մեր կարևորագույն մարտահրավերներից մեկն է՝ ծնողներին զինելու ճիշտ գիտելիքներով իրենց երեխաների համար:
5. Երեխաները կարիք ունեն վերապրելու Աստծո անպայմանական սերը մեր միջոցով:
Մեր նպատակն է Աստծո սերը տալ մարդկանց ամեն օր: Սա ամենապարզ, անկեղծ ու կյանք փոխող բանաձև է:
Քաջալերեք մանկական ծառայության կամավորներին իրենց լավագույնն անելու՝ ցուցաբերելով երեխաների հանդեպ իրենց սերը:
Մերեդիտա Չեփյուս
Աղբյուրը՝ CrossNews.am