«Փոքր բաներ»՝ մեծ ծրագրեր իրագործելու համար
«Այստեղ մեկ տղա կա, որ հինգ գարե հաց ունի և երկու փոքր ձուկ, բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար» (Հովհաննես 6.9):
Եվ, այդուհանդերձ, այդ մեկ անձի ճաշը Հիսուսի ձեռքերում մեծ օրհնության վերածվեց: Երբ մտածում ենք, թե մեր ունեցածը շատ քիչ է Հիսուսին տալու համար, ապա նայենք այս օրինակին:
Էդուարդ Քեմպբելը՝ Բոստոնի կիրակնօրյա դպրոցի մի ուսուցիչ, մեկ օր առ Քրիստոս է առաջնորդում իր աշակերտ Դուայթ Մուդիին, ով հետագայում դառնում է մեծ ավետարանիչ: Մուդին իր հերթին մեծ ազդեցություն է ունենում Ուիլբըր Չեփմենի վրա: Վերջինս նույնպես դառնում է մեծ ավետարանիչ, որի ավետարանչական արշավների ընթացքում շատ երիտասարդներ են միանում նրա խմբին:
Մի օր Հյուսիսային Կարոլինա նահանգում նրա անցկացրած ավետարանչական ձեռնարկներից մեկի ժամանակ Բիլլի Գրեհեմ անունով մի երիտասարդ ընդունում է Քրիստոսին՝ որպես իր Տեր և Փրկիչ: Նա հետո դառնում է 20-րդ դարի ամենամեծ ավետարանիչը…
Երբ խորհում ես, թե շատ քիչ բան ունես տալու Քրիստոսին, հիշիր այն կիրակնօրյա դպրոցի ուսուցչին: Աստված յուրովի է գործածում մեր մատուցած «փոքր բաները»՝ իրագործելու համար Իր մեծ ծրագրերը:
Հատված «Զհաց մեր հանապազօր» գրքույկից