Invictory.com-ը հայտնում է, որ այս մասին գրվել է «Բառնաբաս-Հույս հիմնադրամի կողմից հետապնդման մեջ գտնվող եկեղեցիներին օգնություն» բաժնի՝ հունիս ամսվա աղոթքի թերթիկում։

«Ժամանակին Ուզբեկստանը համարվել է Կենտրոնական Ասիայի պետություններից ամենախիստն ու դաժանը քրիստոնյաների նկատմամբ: Բայց 2016թ-ի դեկտեմբերին ընտրված նախագահ Միրզիյոևը սկսել է ավելի հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել եկեղեցու նկատմամբ: Ընտրվելուց հետո նա խոստացել է թուլացնել կրոնական օրենքները, և երկրում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ դեպի լավը:

Օրինակ, հավատացյալներն այլևս չեն տուգանվում՝ չգրանցված եկեղեցական շենքերում հավաքվելու և կրոնական գրականություն պահելու համար: Մայիսի վերջին Ուզբեկստանի խորհրդարանը, կարանտինի պատճառով դադարից հետո, վերսկսել է կրոնական ազատության մասին նոր օրինագծի քննարկումը», - ասվում է թերթիկում:

Ուզբեկստանի քրիստոնյաներն աղոթքի աջակցություն են խնդրում, որպեսզի այս նոր օրենքը վերացնի եկեղեցական շենքերի և համայնքների կրոնական գործունեության գրանցման վերաբերյալ առկա սահմանափակումներն, ինչպես նաև պաշտոնապես վերացնի տուգանքները կրոնական գրականություն պահելու համար: «Աղոթե՛ք, որ նոր օրենքը կազմված լինի միջազգային օրենսդրությանը համապատասխան»:

- Աստծո համար ամեն բան հնարավոր է, - գրում է մեզ Ուզբեկստանից մի հովիվ՝ խնդրելով աղոթքի աջակցություն այս հարցում:

«Դեպի Տերը, բարձրացրե՛ք, Ուզբեկստանի խորհրդարանի անդամներին և խնդրեք, որ նրանց յուրաքանչյուր որոշում կայացվի Տիրոջ իմաստուն առաջնորդության ներքո (Եսայիա 30.21): Գոհացե՛ք Աստծուց, Նախագահի կողմից՝ եկեղեցու նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի համար և, աղոթե՛ք, որ երկրում կրոնական ազատությունն ընդլայնվի, և քրիստոնյաները կարողանան ազատորեն երկրպագել Աստծուն՝ առանց հետապնդման վախի», - ասվում է հիմնադրամի նամակում:

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.