Ուշադրություն դարձրեք, թե ինչի մասին եք մտածում. Ռիկ Ռեններ
Ընկերնե՛ր, Բ Կորնթացիս 10.5-ում Պողոս առաքյալը գրում է. «Ամեն բարձրություն՝ որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ. գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթացիս 10.5):
Ձեզ մոտ երբևէ ծնվե՞լ են խնդիրներ մտքերի հետ: Փորձե՞լ են ձեր մտքերը ճնշել ձեզ, դուրս գալ վերահսկումից, քաշե՞լ են արդյոք դրանք ձեզ մի կողմից մյուսը: Մտքեր, մտքեր, մտքեր… Ձեր ուղեղը յուրահատուկ գործիք է: Սատանան երազում է այն ենթարկել իրեն: Աշխարհը ձգտում է օգտագործել այն իր հետրաքրքրությունների համար: Մեզ շրջապատող մարդիկ մշտապես փորձում են օգտագործել մեր ուղեղը:
Աստված նույնպես ուզում է այն գործի դնել:
Եվ ով որ կվերահսկի ու կղեկավարի ձեր բանականությունը, նա էլ կվերահսկի ու կղեկավարի ձեր զգացողությունը, ձեր վարքը և այն, թե ինչի դուք կհավատաք:
Միայն դուք ինքներդ կարող եք ընդունել գիտակցված որոշում՝ գերի վերցնելու ցանկացած միտք, որը հակառակ կլինի ճշմարտությանը: Դուք կարո՛ղ եք դա անել: Այլապես Աստվածաշնչում ոչինչ գրված չէր լինի այդ մասին:
Ուշադրություն դարձրեք, թե ինչի մասին եք մտածում: