Որքա՞ն աղոթել
Որքա՞ն պետք է աղոթել: Այնքան, մինչև հագենանք: Չէ՞ որ կարևոր չէ, թե որքան ես նստում սեղանի մոտ, այլ կարևորն այն է, որ կշտանաս ուտելիքից:
Ուտելիքը առանց համի զգացողության ու հագենալու միայն հիասթափություն է: Ահա թե ինչու այդքան մարդիկ սառն են աղոթքի հանդեպ:
Աղոթքը սկսում է նրանից, որ «կծես՝ համ առնես», որ Աստված բարի է: Եվ սկսվում է աղոթող սրտի Նրա այցելության ու Նրա ներկայության սպասումից:
Եթե մենք սահմանում ենք ռեկորդ աղոթքի մեջ, ամենայն հավանականությամբ, մենք կունենանք բավարարվածություն սեփական անձի հանդեպ տարած հաղթանակից, ինչը միայն ու միայն կբարձրացնի մեր ինքնարդարացման զգացումը:
Երբ մենք մեր ցանկությունները բերում ենք ոչ թե դեպի առաստաղ, այլ պարզապես Նրա ներկայության մեջ, դրանք փոխակերպվում և ճշգրտվում են: Իզուր չէր Հիսուսն ասում, որ ինչ որ ցանկանանք Նրա ներկայությամբ լցված՝ անպայման կլինի:
Նրա ներկայության մեծ ծնված ցանկությունները նշաններ և ուղղություններ են, որ ուղղորդում են մեր կյանքը: Եվս մեկ կարևոր բան. մենք միշտ չէ, որ լիովին գլուխ կհանենք մեր մտքերից ու զգացմունքներից: Բայց մենք միշտ կարող ենք բերել այդ ամենը Նրա օբյեկտիվ ներկայության մեջ՝ լցված լույսով, որպեսզի տեսնենք մուգ բծերը:
73 սաղմոսում Ասափ անունով մարդը գրեթե կաթվածահար էր լինում նախանձից այն մարդկանց հանդեպ, ովքեր անօրինաբար վարվելով հաջողություն էին գտնում: Բայց հետո նա մտնում է Աստծո ներկայության մեջ ու հասկանում, թե ինչ է սպասվում նման մարդկանց:
Այսպիսով՝ որքա՞ն աղոթել. անդադար: Մինչ կշտանալը: Ապրել աղոթքի կյանքով:
Մեկին անհրաժեշտ է ճեղքում, որպեսզի նորից վերապրի Աստծո հետ մեկ լինելու համը: Մեկին անհրաժեշտ է պարզապես պահել կրակը:
Վադիմ Կալացեյ՝ «Հույս ազգերի համար» եկեղեցու հովիվ, կոմպոզիտոր