Օրհնել եւ օրհնվել. Դեյվիդ Ուիլքերսոն
«Իսկ բարերարութիւնը եւ հաղորդակցիլը մի մոռանաք. որ այնպիսի պատարագներին հաւանում է Աստուած» (Եբրայեցիս 13.16):
Իհարկե', մեզանից քչերն են կանչված քարոզելու և օրհնելու բոլոր ազգերին, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի ընտանիքի, ընկերների և գործընկերների որոշակի շրջանակ:
Քո շրջապատում քանի՞սն են օրհնվել, թե ինչ է Տերն արել և շարունակում անել քո կյանքում: Արդյո՞ք Հիսուսի հետ քո փոխհարաբերությունների փառքն ազդեցություն է գործում քո շրջապատի վրա: Արդյո՞ք քո ընկերները և ընտանիքի անդամներն օրհնվել են քո մեջ բնակվող Քրիստոսից: Ո՞ւմ համար ես դարձել օրհնության պատճառ վերջին շրջանում:
Երբ սկսես օրհնել ուրիշներին քո փորձությունների ժամանակ, դու կհասկանաս, որ Աստծո օրհնող ձեռքը քեզ վրա է: Ահա, թե ինչ պատահեց Դավթի հետ: Երբ թշնամիները նրան չողորմեցին, նա վկայեց. «Նորանք անիծում են, բայց դու օրհնիր. Նորանք վեր են կենում ինձ դէմ ու կամաչեն, բայց քո ծառան ուրախ կլինի» (Սաղմոս 109.28): Դավիթն աղաղակեց Աստծուն, որպեսզի Նա օգնի և օրհնի նրան, երբ թշնամիները անպատվում էին իրեն:
Հիսուսը պատվիրում է մեզ. «Բայց ես ասում եմ ձեզ,Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5.44): Եթե կարողանաս պահել այս խոսքը, դու, անշուշտ, օրհնված կլինես Տիրոջից:
Օրհնվելու մեկ այլ նշան է, որ դու ավելի մտերմացած կլինես Տիրոջդ հետ: Աստված երբեք չի օրհնել մեկին՝ առանց այդ մարդուն ավելի մոտեցնելու Իրեն: Եթե նայես շուրջդ և զգաս, որ որոշ բաներ պակասում են, կարող ես վստահ լինել, որ երբ մոտենաս Նրան, Նա կօրհնի քեզ բազում հոգևոր օրհնություններով: Հավատքով արի՛ Նրա մոտ: Նա ուրախանում է քեզ օրհնելուց:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը