Ամերիկյան օլիմպիական գեղասահորդուհի Ալեքսա Շիմեկա Նիրիմն ու իր ամուսինը՝ Կրիս Նիրիմը, ով նաև իր զույգն է գեղասահքի սառցե բեմում, պատմեցին այն մասին, թե ինչպես է քրիստոնեական հավատքն իրենց ուժ տվել պայքարելու կյանքին սպառնացող հիվանդության դեմ. Գրում է mirvam.org-ը:

«Հենց այդ պատճառով ես կարողացա վերադառնալ սահադաշտ»,- ասում էր 26-ամյա Ալեքսա Նիրիմը, ում մոտ հայտնաբերվել էր աղեստամոքսային ծանր հիվանդություն։ Նա երեք վիրահատություն էր տարել։

Նիրիմներն առաջին ամուսնական զույգն էին, ովքեր մասնակցել էին 2018 թվականի ձմեռային Օլիմպիադային, սակայն դեռ երկու տարի առաջ նրանց մասնակցությունը վտանգի տակ էր։

Նիրիմներն, ովքեր միասին են սկսել զբաղվել գեղասահքով 2012 թվականին, ամուսնացել են 2016-ին։ Հարսանիքից մի քանի ամիս առաջ, հունիսին, Ալեքսայի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Հիվանդությունը մի քանի ամիս տևեց և ստիպեց զույգին մրցակցությունից հեռանալ 2016-2017 մրցաշրջանի առաջին կեսից։ Ալեքսան սկսեց կտրուկ նիհարել։ Վիրահատությունից հետո նրա մարմինն այնքան էր թուլացել, որ երբ վերադարձավ սահադաշտ, չէր կարողանում ինքնուրույն կանգնել սառույցի վրա։ Չնայած դրան, նրանից երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի վերականգնի ուժերը և վերադառնա սահադաշտ։ Մրցումներից մեկում նրանք զբաղեցրին չորրորդ տեղը և որոշեցին, որ պատրաստ են մասնակցել Օլիմպիական խաղերին։ Նրանք ընդգծեցին, որ իրենց սահադաշտ վերադառնալու որոշման մեջ մեծ դեր է խաղացել իրենց ունեցած հավատքը։ Ալեքսա Նիրիմը բացատրեց, որ այնպիսի վիճակում էր գտնվում, որ միակ բանը, որ կարող էր անել, իրավիճակն Աստծուն հանձնելն էր։ Ալեքսան նաև ասաց.

«Ես դադարեցի անհանգստանալ և ինքս վերահսկել իմ կյանքը, որովհետև պարզապես չէի կարող անել դա։ Այդ պահին ես այնքան տկար էի, չգիտեի, թե ինչ է լինելու հետագայում։ Ես վերջապես ուղղակի բարձրացրի ձեռքերս և ասացի Աստծուն. «Տե՛ր, դու ամենից վեր ես, և ես մինչև վերջ Քեզ հավատարիմ կմնամ»։

«Եվ նույնիսկ այստեղ՝ խաղերի ժամանակ, հարցն արդեն իմ մասին չէ։ Ես ունեմ երկրպագուներ, ովքեր գիտեն, որ ես, իսկապես, հավատում եմ Աստծուն և ամբողջ ուժով փորձում եմ ցույց տալ Նրա լույսը և հասկացնել մարդկանց, որ Աստված նրանց կյանքում պետք է լինի առաջին տեղում»,- ավելացրեց Ալեքսան։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ հենց Աստծո շնորհիվ մենք կարողացանք անել դա»։

Կրիս Նիրիմը ավելացրեց, որ կիսում է կնոջ համոզմունքը. «Ես կարծում եմ, որ այս իրավիճակը ամրացրեց մեր հավատքը»։

Ալեքսա Նիրիմն ասաց, որ իր՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակը Աստծուն փառաբանելն է. «Ես ապրում եմ իմ երազանքով և շարունակելու եմ անել դա»։

Յուրաքանչյուր մրցույթից առաջ Նիրիմները մասնակցում են խմբակային աղոթքի և նաև Կոլորադոյի մարզիկների հետ աղոթքի։ Ալեքսան կարծում է, որ իր մրցադաշտ դուրս գալու միակ պատճառն իր հավատքն է։

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.