Ոչ թե սովորել աղոթքի մասին, այլ աղոթել. Ռեյնհարդ Բոնկե
Աղոթքը մեր կարգապահության մի մասը կկազմի, եթե մենք Քրիստոսի աշակերտներն ու հետևորդները լինենք:
Աղոթքը մեր կյանքի կարևորագույն մասը պետք է լինի:
Հիսուսն ասաց. «Ինձանից սովորեք» (Մաթ. 11.29):
Դա նշանակում է՝ սովորել՝ նայելով, թե Հիսուսն ինչ էր անում: Իհարկե, մենք շատ բաներ ենք սովորում Նրա մասին, կրթություն ու տեղեկություններ ստանում, սակայն երբ նայում ենք Հիսուսին և հետևում նրա օրինակին, դա է, որ խրատում և սովորեցնում է մեզ:
Ի՞նչ ենք մենք ամենից շատ տեսնում Հիսուս Քրիստոսի կյանքում՝
Նա աղոթում էր:
Հիսուսի հետևորդ ասելով՝ հասկանում ենք Հիսուսի աշակերտ կամ էլ սկսնակ աշակերտ, ով ստանում է հոգևոր կյանքի վերաբերյալ գիտելիքներ: Մենք հետևում ենք ու սովորում նմանվել Նրան՝ քայլ առ քայլ:
Աշակերտները չասացին Հիսուսին. «Տե՛ր, սովորեցրու մեզ աղոթքի մասին»: Նրանք ասացին. «Տե՛ր, սովորեցրու մեզ աղոթք անել»:
Աշակերտներն աղոթում էին, որովհետև նրանց ուսուցիչն էր աղոթում: Եկեք մենք էլ աղոթքի մեջ լինենք: Աստված առատապես օրհնի ձեզ: