Ինչի հետ էլ պայքարեք՝ թե՛ պոռնոգրաֆիայի, թե՛ ցանկացած այլ կախվածության կամ կպչուն սովորության, երբեք թույլ մի՛ տվեք, որ այն ձևավորի ձեր ինքնությունը։

Ձեր ինքնությունը չի որոշվում ձեր մեղքով։ Ձեր ինքնությունը որոշվում է Աստծո սիրով։ Մի՛ ընդունեք որևէ պիտակ, որն Աստված չի դնում ձեզ վրա։

Միայն Նա՛ իշխանություն ունի ասելու ձեզ, թե ով եք դուք։

Միգուցե երբեմն դուք պայքարի մեջ եք։ Միգուցե դուք հաճախ եք պայքարի մեջ։ Բայց դա չէ ձեր ինքնությունը։ Դուք Բարձրյալի որդի կամ դուստր եք։

Լսե՛ք Նրա ձայնը և ուշադրություն մի՛ դարձրեք այն ամենին, ինչը դրան հակառակ է խոսում։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.