Նրանց, ում բոլորը թողել ու մոռացել են. Մաքս Լուկադո
Եթե անընդհատ լսում ես, թե դու ոչնչություն ես ու ոչ ոքի պետք չես, աստիճանաբար սկսում ես հավատալ դրան:
Բայց գիտեք՝ Աստված յուրահատուկ հոգատարությամբ է վերաբերվում նրանց, ում բոլորը թողել են ու մոռացել:
Երբեք ուշադրություն չե՞ք դարձրել.
Հիշեք Նրա ձեռքերը՝ բորոտի փտող մաշկին դիպչելիս:
Հիշեք շնացող կնոջը՝ Նրա ձեռքի ափի առջև կռացած:
Հիշեք՝ ինչպես Նա արձագանքեց, երբ Իրեն դիպավ արյունահոսությամբ տառապող կինը:
Հիշեք՝ ինչպես Նա Իր ձեռքը դրեց ցածրահասակ Զաքեոսի վրա:
Նորից ու նորից Աստված կրկնում է նույնը՝ հուսալով, որ մենք կհասկանանք: Նա հատուկ թրթիռով ու հոգատարությամբ է վերաբերվում մերժվածներին:
Նրանց, ում հասարակությունը նավից դուրս է նետում, Աստված վերցնում ու նստեցնում է Իր նավակի մեջ: