Բիլլի Գրեհեմի Ավետարանական Ասոցացիայի և «Սամարացու քսակ» բարեգործական կազմակերպության ղեկավար, դոկտոր Ֆրանկլին Գրեհեմը կտրուկ է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, ով Ռուսաստանի նախագահին անվանել էր մարդասպան:

Ավետարանիչը հիշեցրել է իր նախագահին աբորտների քանակը, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ում հարկատուների հաշվին:

«Նախագահ Բայդենը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահը «մարդասպան» է: Նախագահ Բայդենի խոսքերը վիրավորել են ռուս ժողովրդին ու մեծ վնաս հասցրել մեր հարաբերություններին այդ երկրի հետ: Ռուսաստանի ԱԳՆ-ն իր դեսպանին հետ է կանչել Միացյալ նահանգներից:

Նախագահ Բայդենը պետք է գիտակցի, որ Տիրոջ աչքերում աբորտը ևս հանդիսանում է մարդասպանություն: Ընդ որում՝ անմեղի մարդասպանություն: Նախագահ Բայդենն աջակցում է աբորտներին, նրա վարչակազմն աջակցում է դրանց, իսկ Կառավարությունն ու հարկատուները ֆինանսավորում են դրանք: Նախորդ տարվա ընթացքում ավելի քան 185 000 երեխաներ ԱՄՆ-ում սպանվել են աբորտից:

Ես աղոթում եմ, որ նախագահ Բայդենի աչքերն ու սիրտը բացվեն, և նա տեսնի այդ ողբերգությունը, և փոխի մեր երկրի կուրսը աբորտների վերաբերյալ: Հակառակ դեպքում՝ նա պիտի պատասխան տա Բարձրյալի առջև»,- գրում է Ֆրանկլին Գրեհեմը:

Գրառումից մի քանի օր անց մեկ այլ գրառմամբ ավետարանիչը դարձյալ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով մշտապես աղոթել երկրի իշխանությունների համար։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.