Նա վատ լուրից չի՛ վախենալու
«Նա վատ լուրից չի՛ վախենալու» /Սաղմոս 112․7/։
Դու չպետք է վախենաս վատ լուրերից։ Եթե դա քեզ վախեցնում է, ապա դու ինչո՞վ ես այլ մարդկանցից լավը, որոնք չունեն Աստծուն որպես ապաստան։ Նրանք երբեք չեն վկայել Նրա հավատարմության մասին, ինչպես դա արել ես դու, և զարմանալի չէ, որ նրանք տագնապում ու վախենում են։
Եթե դու մյուսների նման տագնապում ես, ուրեմն՝ անկասկած, մեղք ես գործում, ինչպես և շատ անօրեններ, որոնք հայտնվել են դժվարին հանգամանքների մեջ։ Անաստվածները վատ լուրերից ընդվզում են Աստծո դեմ, նրանք տրտնջում են, զայրանում, համարում, որ Աստված նրանց հանդեպ կոպիտ է վարվել։ Արդոք դու ևս կընկնե՞ս նույն մեղքի մեջ։ Կարբակցնե՞ս Աստծուն, ինչպես նրանք։ Եթե դու սարսափում ես վատ լուրից, ապա չես կարողանա դիմավորել դժվարությունները հոգու հանգստությամբ։
Ամենաիմաստուն որոշումն է վարվել, ինչպես Մովսեսը Կարմիր ծովի մոտ․«Կանգնեցե՛ք և տեսեք Եհովայի փրկությունը» /Ելից 14․13/։
Քաջացի՛ր և հաստատուն վստահությամբ հուսա՛ ուխտի Աստծուն․«Ձեր սիրտը թող չխռովվի, ո՛չ էլ վախենա»։
Չարլզ Սպերջեն