Նա սպասում է քեզ
Ես սովորություն ունեի շարունակ նվագել այս երգը և շատ էի ցանկանում, որպեսզի ճիշտ ու համապատասխան բառեր գտնեմ այս երաժշտության համար։ Հաճախ մենք երկարատև կարող ենք սպասել որևէ բանի։ Ինչպես ես էի սպասում երգի բառերին, այդպես էլ Աստված սպասում էր ինձ։ Ես դժվար մանկություն եմ ունեցել. 10 տարեկանում կորցրի հայրիկիս։ Իմ ներսում դատարկություն էր։ Չգիտեմ՝ ինչ կլիներ ինձ հետ, եթե ես 15 տարեկանում չհանդիպեի Հիսուսին։ Ուրախ եմ, որ ես փրկված եմ։
Փա՛ռք Աստծուն, որ Նա սիրում է մեզ և ցավ է ապրում ամեն կորսված մարդու համար։ Նա սպասում է բոլորին։
Եսայա 30.18-ում գրված է.
«Եվ դրա համար Տերը սպասելուէ, որ ձեզ ողորմե, և դրա համար բարձրանալու է որ ձեզ գթա. Որովհետև Տերը իրավունքի Աստվածէ. երանի՜ այն ամենին որ սպասում են Նրան»։
Աստված հենց հիմա սպասում է քեզ, որովհետև ցանկանում է օրհնել քեզ և լցնել քո դատարկությունը։ Մի՛ մերժիր Նրան։
Ես իսկապես օրհնված եմ, որ ճանաչում եմ Հիսուսին։ Նրանով եմ ապրում և առաջնորդվում։
Փա՛ռք Աստծուն, որ Նա սպասեց ինձ և փրկություն շնորհեց ինձ։
Հեղինակ՝ Մերի ԴեՄութ
Աղբյուրը՝ marydemuth.com
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը