Ընկերնե՛ր, հիշեք, ինչպիսի դժվարությունների միջով էլ անցնեք, Աստված միշտ կգա ձեզ օգնության: Եթե ոչ ոք ձեզ հավատարիմ չի մնացել, Աստված կլինի հավատարիմ: Նա կտա ձեզ նոր ուժ, կամրացնի, և դուք հաջողությամբ կհաղթահարեք խնդիրները: Երկնքից օգնությունը չի ուշանա. «Եվ հրեշտակ երևաց նրան երկնքից և զորացնում էր նրան» (Ղուկաս 22.43):

Մի մոռացեք այն, ինչ Աստված արդեն արել է ձեզ համար: Այդ հիշողությունները կօգնեն ձեզ չհանձնվել խնդիրների առաջ: Տերը հավատարիմ է եղել ձեզ անցյալում, Նա հավատարիմ կլինի նաև հիմա:

Այսօր ես խորհուրդ եմ տալիս ձեզ ձեր հավատքը պարարտացնեք Աստծո Խոսքով, եթե հանկարծ թշնամին անսպասելիորեն հարձակվի ձեր վրա՝ առողջության վրա, ֆինանսների, ամուսնության, երեխաների, ընտանիքի, եկեղեցու, աշխատանքի վրա, ապա նա կհայտնաբերի, որ իր կրակոտ նետերը ոչ մի արդյունքի չեն հասնում:

Թույլ մի տվեք ինքներդ ձեզ՝ դառնալու սատանայի զոհը: Եվ ոչ մի կրակոտ նետ ձեզ ոչ մի լուրջ վնաս չի հասցնի: Հավատքի վահանը Աստվածային զորեղ ուժ ունի, ուստի կպաշտպանի ձեզ այն ամենից, ինչ բաց կթողնի ձեր ուղղությամբ թշնամին:

Մտածեք այսօր այս մասին…

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.