Նա բռնել է քեզ Իր սիրող ձեռքերով. Դեյվիդ Ուիլքերսոն
«Ես կօրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս. և գիշերն էլ իմ երիկամունքները հորդորում են ինձ։ Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ, որովհետև նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանվի» (Սաղմոս 16.7-8):
Տերը ասում է. «Դու կարիք չունես ժամերով սպասելու, որպեսզի զգաս իմ գործը քո կյանքում, քո իրավիճակում: Ես բնակվում եմ քո մեջ: Ես ներկա եմ քո մեջ քեզ համար, գիշեր ու ցերեկ»:
Նույնիսկ այն ժամանակ, երբ դուք պատրաստ եք հանձնվելու ձեր պայքարում, Նա հավատարիմ է գտնվում ու ազատում է ձեզ:
Թանկագին ընկեր, մի փորձիր աչք գցել անորոշ ապագայի վրա: Քո մասն է՝ ապավինել քո սիրող Հոր խոստումներին ու հենվել Նրա մեծագույն սիրո վրա քո հանդեպ: Դու դուրս կգաս հաղթանակած, որովհետև Նա բռնել է քեզ Իր սիրող ձեռքերով:
Աստված ունի ընդհանուր սեր մարդկության հանդեպ, որը կարող է ընդունել յուրաքանչյուրը, ով գալիս է Նրա մոտ ապաշխարությամբ: Բայց Աստծո սրտում կա սիրո ևս մեկ տեսակ. հատուկ սեր Իր երեխաների հանդեպ: Դրա համար, երբ դուք լսում եք առյուծի մռնչոց, պարզապես ընկեք դեմքով ձեր Հոր առջև, և Նրա արծվե թևերը կանցկացնեն ձեզ ամենաահարկու ջրհեղեղի ու գայթակղության վրայով: