Աղոթքը բժշկում է մեզ կասկածանքներից. Մտքեր աղոթքի մասին
- Աղոթքը անկեղծ, բաց խոսակցություն է Աստծո հետ, ինչպես ամենամտերիմ ընկերոջ հետ:
- Մենք կարող ենք Աստծուն պատմել մեր բոլոր կարիքների մասին:
- Դիմե՛ք Արարչին օրվա ամեն ժամի. Նա կլսի ձեզ:
- Քրիստոսը մեզ համար օրինակ է ծառայում, ինչպես դիմել Աստծուն:
- Աղոթքն ուժ է: «Շատ աղոթք, շատ ուժ: Քիչ աղոթք, քիչ ուժ, չկա աղոթք, չկա ուժ»:
- Աղոթքից ստացած ուրախությունը լիակատար չի լինի այնքան ժամանակ, քանի դուք չեք փորձառել Աստծո ներկայությունը:
- Աղոթքը բերում է մեզ, մեր կյանքը, սիրտը կապվածության աստվածային զորության հետ:
- Աղոթքը բժշկում է մեզ կասկածանքներից, հուսահատությունից ու մեղքից:
Ուզո՞ւմ եք արդյոք ապավինել այդ փրկարար զորությանը: Ապա այդ դեպքում հենց հիմա դիմեք Նրան հասարակ, անկեղծ աղոթքով. «Իմ սիրելի Երկնային Հա՛յր, անհնար է իմ սերը Քո նկատմամբ արտահայտել: Ամբողջ իմ սրտով ձգտում եմ հասկանալ Քեզ: Օգնի՛ր ինձ այսօր խոնարհեցնել իմ անձը, որ ես կարողանամ միշտ հաղորդակցվել Քեզ հետ: Սովորեցրո՛ւ ինձ լավագույն աղոթքը, սովորեցրո՛ւ ինձ հաղորդակցվել Փրկչի հետ, սովորեցրո՛ւ ինձ դառնալ Նրան արժանի:
Հիսուսի անունով եմ խնդրում Քեզ: Ամեն»:
Աղբյուրը՝ bible-facts.ru