Միասին ավելի՛ն կարող ենք անել
«Բայց հիմա Աստված անդամները՝ նրանց ամեն մեկը՝ դրաւ մարմնի մէջ ինչպես կամեցավ։ Եւ եթէ ամենը մեկ անդամ լիներ, որտե՞ղ էր մարմինը։ Բայց հիմա անդամները շատ են, իսկ մարմինը մեկ»: 1 Կորնթ. 12.18-20
Սպորտում թիմերը մարզվում են միասին երկար տարիներ, որպեսզի լինեն լավ մարզավիճակում։ Առողջ մտածելակերպ ունեցող թիմը գնահատում է իր թիմի յուրաքանչյուր անդամի, տեղյակ է նրանց առանձնահատկությունների մասին և միասին ունեն նույն նպատակը, որպեսզի նվաճեն գավաթը և հաղթեն։ Նույնպես էլ Աստված կառուցում է թիմեր, որտեղ մարդիկ գնահատում, սիրում են իրար՝ ներկայացնելով Հիսուսին աշխարհին։ Արդյո՞ք դու այդ թիմի մասնակից ես։
Ո՞վ է Աստված
Մենք պաշտում ենք մեկ Աստծո՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։
Աստված ստեղծել է մեզ Իր պատկերով։
«ԵւԱստվածասեց. Մերպատկերովըեւմերնմանությանպեսմարդշինենք, որիշխենծովիձկներիեւերկնքիթռչունների, եւանասուններիեւբոլորերկրիվրա, եւ երկրի վրա սողացողբոլորսողուններիվրա։ Եւ Աստվածստեղծեցմարդըիրպատկերովը. Աստուծոպատկերովըստեղծեցնորան. արուեւէգստեղծեցնրանց»։ Ծննդոց 1.26-27
Մենք կարող ենք թե՛ թիմով և թե՛ անհատական շփում ունենալ Աստծո հետ։ Ապավինելով Հիսուսին՝որպես քո Տեր և Փրկիչ, Սուրբ Հոգուն, ով մեր ներսում է և նաև Հայր Աստծուն, ով տալիս է մեզ խաղաղություն։
«Ես նրանցում՝ եւ դու ինձանում, որ կատարյալ լինեն միությունում, որպեսզի աշխարհքը գիտենա, թե դու ուղարկեցիր ինձ. եւ սիրեցիր նորանց՝ ինչպես ինձ սիրեցիր»։ Հովհաննես 17.23
Ո՞վ ենք մենք
Յուրաքանչյուր ոք ստեղծվել է Աստծո կողմից և շատ արժեքավոր է Նրա համար (Սաղմոս 139):
Աստված սիրում է բոլոր ազգերին, ամբողջ մարդկությանը։ Աստծո հետևորդները կոչվում են Քրիստոսի մարմին։
Ֆուտբոլում տասնմեկ խաղացողներ միասին գործում և խաղում են՝ ի օգուտ իրենց թիմի, և բոլորն էլ ուզում են գոլ խփել։
Սակայն թիմին պետք են պաշտպաններ, ովքեր կկանգնեցնեն հակառակորդի խաղացողներին, կիսապաշտպաններ, ովքեր հմուտ փոխանցումներ կանեն, հարձակվողներ, ովքեր գոլեր կխփեն և նաև դարպասապահ, ով կանի ամեն բան, որ իր թիմը հաղթի։ Ֆուտբոլային թիմերը, ինչպես նաև ցանկացած այլ թիմեր, սովորում են, թե ինչպես միասին համագործակցել։
Աստված նույնպես ցանկանում է մեզ սովորեցնել, որպեսզի մենք էլ գործենք միասնաբար։
Ինչպե՞ս կարող ենք լինել միաբանված
Միաբանության համար պետք է խոնարհություն։ Այն թիմն է լավագույնը, որ չի մտածում, թե ով ստացավ կրեդիտը։ Յուրաքանչյուր ոք անում է լավագույնը։ Երբեմն միաբանության համար պետք է ունենանք զոհաբերված սիրտ։ Հիսուսն աղոթելով ընտրեց տասներկու անձի Իր թիմի համար։
«Եվ այն օրերումն եղավ, որ ելավ սարը աղոթք անելու, եւ բոլոր գիշերն անցրեց աղոթք անելով դեպի Աստված։ Եվ երբոր առաւոտ եղավ, կանչեց իր աշակերտները, և ընտրեց նորանցից տասներկուսին, որոնց առաքեալ էլ անվանեց»։ Ղուկաս 6.12-13
Արդյո՞ք դու հավատում ես, եկեղեցի հաճախում, աղոթում ու կարդում Աստվածաշունչ։ Յուրաքանչյուր Քրիստոսին հավատացող մարդ ունի հոգևոր պարգևներ՝ սովորեցնելու, առաջնորդելու, օգնելու, քաջալերելու…
Թիմում մենք կարող ենք աճել հոգևորապես։ (Եփեսացիս 4.1-16)
Եկեղեցին շենքը չէ, այլ՝ այն մարդիկ, ովքեր հավաքվում են այդտեղ Հիսուսի անունով։
Որո՞նք են հաջորդ քայլերը.
1. Աղոթել
2. Կենտրոնանալ Հիսուսի վրա
3. Գտնել եկեղեցի
Երբ Աստծո թիմում ես, դու հրաշալի թիմի մի մասնիկն ես կազմում։
Աստված ասում է. «Միասին ավելին կարող ենք անել»։
Հեղինակ՝ Ջեսս Բրեդլի
Աղբյուրը՝ godlife.com
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը