7 հունվարի: Ես հենց նոր եմ հրատարակվել, և չթողնելով անգամ վայելել լույսը` ինձ միանգամից դրեցին արկղի մեջ, որտեղ ես հայտնվեցի կիպ հարևանությամբ ինձ նմանների հետ:

20 հունվարի: Վերջապես շարժում: Մեր արկղը բարձրացրին և ինչ-որ տեղ տարան: Հետո լսեցի ձայն և հասկացա, որ բարձրանում եմ օդ:

22 հունվարի: Մեր արկղը բացեցին, և վերջապես ինձ հանեցին: Ինչ-որ ժպտացող մարդ ինձ վերցրեց և հանձնեց մեկ այլ չժպտացող անձի այս խոսքերով. «Վերցրո՛ւ, ընկե'ր, բերել եմ, ինչպես խոստացել էի, կարդա այն ամեն օր, որ հավատքի մեջ զորանաս»:

23 հունվարի: Ինձ բերեցին բավականին հարմարավետ բնակարան և դրեցին դարակի վրա՝ ֆանտաստիկ ժանրի հավաքածուի կողքին:

27 հունվարի: Ինձ տեղափոխեցին գիշերային սեղանիկի վրա՝ անկողնու մոտ:

7 փետրվարի: Իմ վրայից մաքրեցին փոշին:

8 փետրվարի: Տերը վերցրեց ինձ ձեռքերի վրա, քորեց գլուխը և հետո զգուշորեն դրեց տեղը:

11 փետրվարի: Նորից փոշին մաքրեցին:

14 փետրվարի: Վերջապես տերը գտավ` ինչպես ինձ օգտագործել: Դարակներից մեկի ոտքը կոտրվել էր, և ինձ մյուս գրքերի հետ դրեցին նրա տակ:

16 փետրվարի: Տերը գնեց նոր ոտք դարակի համար, և ես զբաղեցրի իմ պատվավոր տեղը սեղանիկի վրա:

5 մարտի: Տերը բացեց ինձ` փորձելով գտնել հատվածը, որն ապացուցում էր իր կնոջ ճիշտ չլինելը, սակայն այդպես էլ չգտավ:

16 մարտի: Տերը ինչ-որ բանի համար ինձ բացեց և դրեց սեղանի վրա` թեքելով իր աղկողնու կողմը: Սկզբում ոչինչ չհասկացա, մինչև լսեցի տիրոջս խոսակցությունը կնոջ հետ, որ այսօր տուն պիտի գար իրենց հովիվը: Հովիվը եկավ, և երբ տեսավ ինձ, հարցրեց տիրոջս, թե ինչ օգտակար բան է նա իր համար գտնում Ա Մնացորդացի առաջին գլխում, որը տերս բացել էր:

17 մարտի: Հովվի հետ կատարվածից հետո ինձ տեղափոխեցին դարակ:

12 հունիսի: Տերս պատրաստվում է ճանապարհորդության. ինձ դրեցին ճամպրուկի մեջ:

1 հուլիսի: Տերս վերադարձավ` անդադար կրկնելով, թե որքան է իրեն դուր եկել ճանապարհորդությունը: Սակայն չեմ կարող ես էլ կարծիք հայտնել, քանի որ ամբողջ ժամանակ ճամպրուկի մեջ եմ եղել:

2 հուլիսի: Տերս ինձ հանեց ճամպրուկից, դրեց դարակում, հետո մտափոխվեց և դրեց սեղանիկի վրա՝ անկողնու կողքը:

5 հուլիսի: Տիրոջս հետ ինչ-որ բան է պատահել. ինձ կարդում են ագահորեն:

12 հուլիսի: Վստահ եմ` ամեն բան բարեհաջող ավարտվեց, որովհետև ինձ էլ չեն կարդում:

23 հուլիսի: Տերս ինձ վերցրեց իր հետ առաջին անգամ պաշտամունքի, բայց մի քանի անհաջող փորձերից հետո գտնելու անհրաժեշտ հատվածը, դրեց մի կողմ:  Հավաքույթի ավարտից հետո ես մնացի նստարանի վրա, սակայն մենակ չէի. ինձ պես էլի կային որբի պես մոռացված Աստվածաշնչեր:

24 հուլիս: Տերս ինձ տարավ տուն:

1 օգոստոս: Իմ վրայից մաքրեցին փոշին…

«Սերմնացան» ամսագիր

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.