Մեծագույն մարտահրավերներ պատանիների համար
Այսօր պատանիները առավել շատ են առերեսվում տարբեր մարտահրավերների հետ, քան երբևէ։ Օրինակ՝ ալկոհոլային կախվածություն, թմրանյութեր, ծաղրանք, անձի հանդեպ վատ վարվելակերպ և այլն։
Մեր օրերում մենք նկատում ենք, որ ինքնասպան եղողների մեծամասնությունը կազմում են պատանիները։
Ծնողների համար սա նշանակում է բարդ փոխհարաբերություն ունենալ իրենց երեխայի հետ, քանի որ իրենց երեխան ցանկանում է լինել ազատ և անկախ իր ընտրությունների և որոշումների մեջ։
· Ավտոպատահարներ
Այսօր այսպիսի պատահարները շատ են տեղի ունենում և ամեն օր 16-19 տարեկան 7 պատանի մահանում է մոտոցիկլային պատահարներից։
16-19 տարեկան պատանիները առավել վտանգված են ընկնել նմանատիպ պատահարի մեջ, քան որևէ այլ տարիքային խումբ։
Պատանիները ավելի քիչ կարողունակ են կանխատեսել վտանգավոր պատահարները, քան՝ փորձառու վարորդները։ Նրանք գերադասում են արագ վարել և շատ մոտ դիմացի մեքենաներին։ Շատ քչերն են օգտագործում ամրագոտիներ։ Նրանք ալկոհոլ են օգտագործում վարելուց առաջ։
· Ինքնասպանություն
Ինքնասպանությունը մահվան երկրորդ առաջատար պատճառներից մեկն է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներից մեկը կատարում է ինքնասպանության փորձ։
Ինքնասպանության փորձ կատարելու դրդապատճառ կարող է հանդիսանալ՝
1. Միայնությունը
2. Դեպրեսիան
3. Սթրեսը
4. Ընտանեկան լարված հարաբերությունները և այն։
Ինչպե՞ս հասկանալ նախանշանները, որ պատանին հնարավոր է ցանկանա ինքնասպան լինել։ Նշաններից են՝
1. Դիմացինի համար բեռ հանդիսանալը
2. Մեկուսացված լինելը
3. Աճող բարկություն
4. Անտանելի ցավ
5. Հուսալքություն
6. Շատ կամ քիչ քուն ունենալ
7. Խոսել կամ հրապարակել փոստեր մահանալու մասին
· Հրաձգության բռնություն
Ավազակային բռնությունը և վարելու ընթացքում կրակ բացելը մեծ խնդիր է հանդիսանում Միացյալ Նահանգների շատ քաղաքներում։
Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիան առաջարկում է հետևյալ խորհուրդները ընտանիքներին․
1. Լսել երեխայի անհանգստությունները
2. Փորձել իրենց վախերից ձերբազատել
3. Իրենց հասկացնել, որ մեծահասակները կատարում են ամեն բան իրենց շրջապատն ու կյանքը ապահով դարձնելու համար։
4. Ծաղրանքը, որ կարող է լինել խոսքով, համացանցային և ֆիզիկական։
Սրանք կարող են պատճառ հանդիսանալ մեկուսացման, մերժվածության, բարդության և դեպրեսիայի կամ հուսահատության։
Նշաններ, որ ձեր պատանին հնարավոր է ծաղրանքի է ենթարկվում ՝
1. Երբ տուն են գալիս սպիերով, կապտուկներով, վնասվածքներով և վերքերով։
2. Ներկայացնում են պատճառաբանություններ, որ դասերը բաց թողնեն։
3. Հաճախակի գլախացավեր, ստամոքսի և այլ ցավեր, քնի հետ խնդիրներ, վատ երազներ։
4. Ուսման հանդեպ անտարբերություն
5. Լինում են տխուր, անտրամադիր, թաց աչքերով, բարկացած կամ հուսահատված
· Ծխախոտի օգտագործում
Ծխախոտի օգտագործումը ևս մահվան առաջատար պատճառներից մեկն է Միացյալ Նահանգներում և աշխարհում։ Նիկոտինը կարող է վնասել առողջությունը։ Խոսե՛ք ձեր երեխաների հետ Ծխախոտի օգտագործման վնասների մասին, պատմեք նրանց անկեղծորեն և հստակ, որ դուք չեք ուզում, որ նրանք ծխեն։
· Ալկոհոլային խմիչքների օգտագործումը
Խմիչքը նույնպես կարող է շատ խնդիրներ առաջացնել։ Ալկոհոլը թմրեցուցիչ է, որը դանդաղեցնում է մարմնի և մտքի աշխատանքը։ Խմիչքի ազդեցության տակ գտնվող մարդը կարող է տենդի մեջ լինել, ինչը կարող է ստիպել անել կամ ասել բաներ, որոնք սթափ վիճակում երբեք չէր անի։ Ալկոհոլը տարբեր ազդեցություն է թողնում տարբեր տարիքի մարդկանց վրա, ավելի ուժեղ երիտասարդների, հատկապես նրանց ուղեղի վրա։
· Թմրանյութեր
Թմրանյութի օգտագործումը առողջական մեծ վտանգ է պատանիների համար։
Եթե դուք կասկածում եք ձեր երեխային թմրամիջոցներ օգտագործելու մեջ, ապա դիմեք համապատասխան բժշկական ծառայությունների։
· Անկանոն սննդակարգ
Անկանոն սննդակարգը կարող է հանգեցնել և՛ գիրության, և՛ անորեքսիայի։ Սրանց պատճառով պատանիները նույնպես կարող են հուսահատության մեջ լինել և ծաղրանքի առարկա դառնալ, քանի որ ըստ մյուսների՝ չեն համապատասխանում ներկայիս գեղեցկության ստանդարտներին կամ ունենում են դեպերսոնալիզացիա, այսինքն՝ սեփական անձի գեղեցկության հերքումը։
Պատանեկան տարիները շատ ծնողների համար կարող են խնդիր հանդիսանալ։ Որքան երեխան ավելի է մեծանում և ընդլայնում իր շրջապատը, այնքան ավելի բարդ է լինում հետևել նրա կյանքին։
Նույն ժամանակ պատանիները ճիշտ որոշում կատարելու համար հստակ ուղղորդման կարիք ունեն։ Սա է պատճառը, որ հարկավոր է փոխհարաբերությունները ամուր և բաց պահել։ Շատ ծնողներ գտնում են, որ նմանատիպ զրույցները ավելի արդյունավետ են, հատկապես, երբ նրանք միասին ժամանակ են անցկացնում։
Սիրելի՛ ծնողներ, հիշե՛ք, որ ձեր երեխաները Աստծո տված պարգևն են։ Հաճախակի ասե՛ք ձեր երեխաներին, որ դուք կարևորում և սիրում եք նրանց։ Գրկե՛ք նրանց և ցույց տվե՛ք նրանց, որ դուք ոչ միայն նրանց ծնողն եք, այլ նաև ընկերը։ Արե՛ք ամեն բան, որը կօգնի երեխային զգալ անկաշկանդ, ջերմ մթնոլորտում, սիրո մեջ, որպեսզի նրանք այդ ամենը չփնտրեն այլ վայրերում։
Սիրելի՛ երեխաներ, հիշե՛ք, որ ձեր ծնողները Աստծուց ընտրված են, և նրանք ձեր վատը չեն ցանկանում։ Նրանք սիրում են ձեզ և պատրաստ են ամեն ինչի ձեզ ապահովելու, օգնելու համար։
Եփեսացիս 6:1-4․
«Որդինե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով. որ այն է արժանը։ Պատվիր քո հորը և մորը, սա է առաջին պատվիրանքը խոստմունքով, Որ քեզ լավ լինի, և երկար ապրես երկրի վրա։ Եվ, հայրեր, մի բարկացրեք ձեր որդիներին. այլ մեծացրեք նրանց խրատով և Տիրոջ ուսմունքովը»։
Աղբյուրը՝ verywellhealth.com
Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը