Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը կոչ է արել արգելել երկրում փոքր գնդիկաձեւ մագնիսների վաճառքը, երբ վերջին երեք տարվա ընթացքում Անգլիայում վիրահատվել է առնվազն 65 երեխա, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին։

Վիրուսային տեսանյութի էությունը կայանում է հետեւյալում․ պետք է տեղադրվի երկուական մագնիս այտերի երկու կողմում եւ լեզվի տակ՝ ասես իրական փիրսինգ։ Նկարահանման ընթացքում որոշ երեխաներ կուլ են տվել մագնիսները։

«Մագնիսները գերում են երեխաներին։ Դրանք կարող են լինել ժամանցի մատչելի եւ զվարճալի ձեւ, սակայն իրականում դրանք անվտանգ չեն եւ չպետք է վաճառվեն»,-ասել է NHS ներկայացուցիչ Սայմոն Քենին։

Ավելի վաղ բրիտանացի բժիշկները վիրահատել էին 13-ամյա աշակերտուհուն Tik Tok-ի հերթական թրենդից հետո։ Աղջիկը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել որովայնի շրջանում ցավերով եւ փսխոցով։ Բժիշկները պացիենտի որովայնում հայտնաբերել էին 15 մագնիսային գնդիկ։ Նրա կյանքը փրկելու համար պահանջվել էր կույրաղիքի եւ աղիների վիրահատություն։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.