Մենք փոխվում ենք, Աստված՝ երբե՛ք
«Որովհետեւ ես Տէրս չեմ փոփոխուիլ. եւ դուք, ով Յակոբի որդիք, չէք սպառուիլ» (Մաղաքիա 3.6)։
Վերջերս ուսումնասիրություններ էի անում տարբեր ոլորտներոմ և նկատեցի, որ շատ փոփոխություններ են տեղի ումենում մեր աշխարհում։
Փոխվում են մարդկանց ճաշակը, որոշումները, կահույքը, տունը, շրջապատը...
Ամեն բան է փոխվում, բայց Աստված մնում է անփոփոխ։
- Մեծանում ենք մենք, ամուսնանում, ունենում երեխաներ։
- Հետո մեծանում եմ մեր երեխաները, նրանք էլ են ամուսնանում, ունենում են իրենց գեղեցիկ ընտանիքը, աշխատանքը։
- Հաճախ փոխում ենք մեր հասցեն, մեքենան։
- Երբեմն փոխում ենք մեր ընկերներին։
- Երբ տեղափոխվում ենք այլ երկիր, ունենում ենք նոր աշխատանք, նոր ընկերներ, հաճախում ենք նոր վայրեր։
- Փոխում ենք մեր զբաղմունքները։
- Անգամ փոխվում է մեր կառուցվածքը։
Սակայն Աստված չի փոխվում։ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան։
Նա միշտ մեր կողքին է և երբեք մեզ մենակ չի թողնում։ Նա առաջնորդում է մեզ և հոգ է տանում մեր մասին։
- Աստված չի ծերանում։
- Չի հոգնում մեզ լսելուց ու մեր աղոթքներին պատասխանելուց։
- Նա հավատարիմ է և Նրա սերը անսահման է։
Մեր Աստված հրաշալի և աննման է։ Նա մեր ապավենն է։
Մեջբերում է Կատերին Քեհլերը.
«Հայր Աստվա՜ծ, որքան ապահով ենք մենք մեզ զգում Քեզ հետ միասին։ Դու աննկարագրելի ես և ես սիրում եմ Քեզ»։
Հեղինակ՝ Կաթրին Կելլեր
Աղբյուրը՝ thoughts-about-god.com
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը