Մենք չենք կարող վերահսկել և կառավարել ողջ աշխարհը, բայց մենք կարող ենք վերահսկել ու կառավարել մեր ներաշխարհը։ Մենք պատասխանատու չենք աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար, սակայն պատասխանատու ենք մեր ներսում տեղի ունեցողների համար։

Սակայն ցավն այն է, որ մենք ավելի շատ մտահոգված ենք դրսի աշխարհով, քան ներսի աշխարհով։ Անգամ Աստված աշխարհը դրսից չի փոխում, այլ՝ ներսից։ Մենք չենք կարող փոխել ողջ աշխարհը, բայց կարող ենք փոխել մեր ներաշխարհը՝ մեր բնավորությունը, մոտեցումները, արժեքները, որոշումները, հարաբերությունները։ Վերջիվերջո, մեզ համար շատ ավելի կենսական է, թե մեր ներսում ինչ է կատարվում, քան՝ դրսում։

Ուրեմն, փորձենք այսօր մի պահ մեր հայացքը կտրել արտաքինից և կենտրոնանալ մեր ներսի վրա։ Դա չի նշանակում, որ մենք պետք է անտարբեր լինենք մեր շուրջը կատարվոող իրադարձությունների հանդեպ, դա նշանակում է, որ մեր ներսում կատարվող իրադարձություններն ավելի կարևոր են և ի վերջո դրական են ազդելու դրսում կատարվող իրադարձություններից վրա։

Հարգանքներով՝ Վազգեն Զոհրաբյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.