Եթե հարցնենք ճանճին, թե արդյո՞ք մոտակայքում կան ծաղիկներ, կպատասխանի. «Չգիտեմ: Սակայն գոմաղբ, կոյուղաջրեր առվի մոտ շա՜տ-շատ կան»: Եվ ճանճը կսկսի հերթականությամբ թվարկել բոլոր այն աղբավայրերը, որտեղ եղել է:

Իսկ եթե հարցնենք մեղուին, թե արդյոք մոտակայքում տեսե՞լ է կեղտաջրեր, կպատասխանի. «Կեղտաջրե՞ր, ո՛չ, չեմ տեսել ոչ մի տեղ: Այստեղ այնքա՜ն անուշաբույր ծաղիկներ կան»:

Ճանճն ամենաանուշահոտ մարգագետնում կգտնի կեղտոտ վայր, իսկ մեղուն ամենից գարշելի ճահճում էլ կարող է գտնել լոտոսի ծաղիկ ու վերցնել իր համար նեկտար:

Հ.Գ. Աստվածաշունչը սովորեցնում է.«Որովհետեւ ինչ տեղ որ ձեր գանձն է, այն տեղ կ’լինի եւ ձեր սիրտը» (Մատթեոս 6. 21): Թո՛ղ որ երբ քեզ հարցնեն ինչ-որ բան, քո շուրթերը պատասխանեն միայն երկնայինի մասին, ուր սևեռված է քո ողջ էությունն ու կյանքը:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.