Մայր Թերեզայի արարքը, տատիկն ու ես...
«Սկզբում Կալկաթայի բնակիչները այս քրիստոնյայի ծառայության մեջ տեսնում էին մարտահրավեր իր հավատքի նկատմամբ: Սակայն այն բանից հետո, երբ նա վերցրեց խոլերիայից փողոցում մահացող հեթանոսական տաճարի քուրմին և ձեռքերի վրա տարավ իր ապաստարան, նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվեց».
Այս խոսքերը Մայր Թերեզայի մասին էին, և այս արարքը խորապես մխրճվել էր սրտիս մեջ:
Այսօր առավոտյան գնում էի գրասենյակ, և տեսա մի տատիկի, ով կանգնած էր պայուսակը ձեռքին և թափահարում էր ձեռքերով: Ես հասկացա, որ նա փորձում է ինձ կանգնեցնել:
Ես մեքենան կանգնեցրի, իջեցրի պատուհանը և տեսա, որ նա ինձ է մոտենում հետևյալ խոսքերով. «Որդի՛ս, կարող ես ինձ պոլիկլինիկա տանել, թե չէ տաքսիստին չսպասեցի, ես կվճարեմ»: Ես ասում եմ. «Իհարկե՛, հաճույքով, սակայն ես ձեզանից գումար չեմ վերցնի»: Այստեղ նա հակառակվեց, ասաց՝ ո՛չ, ես ուզում եմ վճարել: Այդ ժամանակ ես բերեցի երկու ծանրակշիռ պատճառ: Ասում եմ. «Առաջինը՝ Դուք ինձ կզրկեք երկնքի պարգևից, երկրորդը՝ այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է, ով հայտնի էր իր բարի գործերով»: Տատիկը համաձայնեց և ասաց. «Բայց այդ դեպքում Աստված ձեզ թող օրհնի»:
Ճանապարհը տևեց տաս րոպեից ոչ ավել: Այդ ընթացքում իմ պատվավոր ուղևորին ես պատմեցի բարի սամարացու առակը, ով չանցավ կարիքավորի կողքով և վերջում ասացի նրան, որ Աստված նրան սիրում է: Տատիկը շատ շնորհակալ էր: Պարզվեց, որ նա երկար ժամանակ փորձել էր կանգնեցնել որևէ մեքենա, բայց բոլորն անցել էին կողքով: Իսկ ես երջանիկ գնացի գրասենյակ՝ Աստծուց գոհանալով, որ կարողացա ծառայել Իրեն այսպիսի փոքրիկ գործով:
Եկե՛ք հիշենք նրանց, ովքեր իրենց կյանքով հայտնել են Աստծո սերը, և հետևենք նրանց օրինակին:
Աղբյուրը՝ facebook.com/PROTESTANTIZM