Կյանքը հիասքանչ է
Քրիստոնյաները հավատում են, որ մարդն օժտված է յուրահատուկ առանձնահատկություններով։ Աստվածաշունչն ասում է, որ մենք Աստծո պատկերով ենք ստեղծված։ Եվ մենք Նրա մի մասնիկն ենք։ Մենք կարողանում ենք սիրել ու ներել, հասկանում ենք, թե որն է բարին և որը չարը։ Մենք մեր մեջ ունենք մի հավերժական բան, որն անվանում ենք հոգի։ Աստվածաշունչն է ասում է, որ Աստված մեզ «հրեշտակներից մի փոքր ցածր արեց, բայց փառքով ու պատվով պսակեց մեզ» (Սաղմոս 8.5):
Կյանքն Աստծուց տրված պարգև է։
Սուրբ Գրքում պարզ երևում է, թե Աստված որքան շատ է մեզ սիրում։ Նա ամեն մեկիս անհատապես ճանաչում է։
«Որովհետև դու ստեղծեցիր իմ երիկամունքները, եւ ծածկեցիր ինձ իմ մոր որովայնումը, Գոհանում եմ քեզանից, որ ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցա. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ հասկացել է» (Սաղմոս 139.13-14):
Մատթեոս ու Ղուկաս ավետարաններում Հիսուսն ասում է. «Ձեր մազերը համարված են» (Մատթ. 10.30, Ղուկաս 12.7):
Աստծո սերը մեր նկատմամբ անասելի ու աննկարագրելի է։ Մեր Տերն ուզում է անհատական հաղորդակցություն ունենալ յուրաքանչյուրիս հետ։
Մենք պետք է հարգենք, գնահատենք ու սիրենք միմյանց։ Աստծո Խոսքը մեզ սովորեցնում է, որ չարին չարով չհատուցանենք, այլ իրար ներենք և սիրենք։
«Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք և Աստծո Հոգին բնակված է ձեզանում» (Ա Կորնթ. 3.16):
Լինում են դեպքեր, երբ մարդիկ չեն գնահատում կյանքը, աբորտ են անում, ինքնասպանություն գործում, կործանում իրենց կյանքը տարբեր չարիքներով՝ չգիտակցելով, որ ցավ են պատճառում Աստծուն։ Մենք պետք է գնահատենք Աստծուց մեզ տրված ամեն ակնթարթը և չանենք այնպիսի բաներ, որոնք կվշտացնեն մեր Փրկչին, քանի որ մենք Իր պատկերով ենք ստեղծված։
Մենք պետք է ապրենք աստվածահաճո կյանքով։
Աղբյուրը՝ christianity.org.uk
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը