Տերը վեհությամբ ու զորությամբ է իշխում ողջ արարչագործության վրա: Նրա օրենքներն են ղեկավարում ողջ տիեզերքը՝ բնությունը, ամեն ազգերը և մարդկանց բոլոր գործերը: Նա իշխում է ծովերի, մոլորակների, երկնային մարմինների և նրանց բոլոր շարժումների վրա: Աստվածաշունչը մեզ ասում է. «Նա տիրապետում է իր ոյժովը յաւիտեան, նորա աչքերը նայում են հեթանոսների վերայ. ապստամբուածները թող չ’բարձրանան» (Սաղմոս 66.7):

Այս Սաղմոսը գրվել է Դավիթ արքայի կողմից, ով էլ հենց վկայում է. «Տե՛ր, քո վկայությունները, քո օրենքները, պատվերներն ու խոսքերը, անփոփոխ են: Դրանք լիովին հուսալի են»: Եբրայեցիների հեղինակն իր հերթին սա է արձանագրում ՝ վկայակոչելով, որ Աստծո Կենդանի Խոսքը հավիտենական է և անփոփոխ. «Նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբրայեցիս 13.8):

Տիեզերքում գործում են օրենքներ, որոնք կարգավորում են շրջապատում գործող ամեն բան՝ առանց բացառության: Օրինակ՝ այն օրենքները, որոնք կանոնակարգում են արևի, լուսնի, աստղերի և երկրագնդի շարժումները: Այս երկնային մարմինները բոլորը դրվել են իրենց տեղերում, երբ Աստված հռչակել է Իր Խոսքը, և այդ ժամանակից ի վեր դրանք ղեկավարվել են օրենքներով, որոնք ևս հռչակվել են Աստծո կողմից:

Ամբողջ Նոր Կտակարանում ասվում է, որ Այս Ամենակալ Աստվածը մեր Հայրն է, և որ Նա գթառատ է Իր զավակների նկատմամբ: Եբրայեցիների գիրքը մեզ փոխանցում է, որ Տերը մտահոգ է մեր տկարություններով և որ Նա լսում է բարձրացված յուրաքանչյուր աղաղակ և հավաքում է թափված յուրաքանչյուր արցունք: Ինչպես նաև մեզ ասվում է, որ Նա է արդար Թագավորը, ով դատում է Իր օրենքներով: Եվ Նրա Խոսքը Նրա սահմանադրությունն է, որը պարունակում է Իր բոլոր «իրավական» հրամանները, որոնցով Նա արդարադատորեն ղեկավարում է: Գոյություն ունեցող ամեն բան գնահատվում է Նրա անփոփոխ Խոսքի միջոցով:

Աստվածաշունչը պահելով մեր ձեռքերում՝ կարող ենք իմանալ. «Այս գիրքն ինձ ցույց է տալիս, թե ով է Աստված: Այն նկարագրում է Նրա յուրահատկությունները, էությունը, խոստումները և դատողությունները: Այն Նրա օրենքն է՝ դուրս եկած Իր իսկ բերանից, որով Նա իշխում և թագավորում է: Եվ դա Խոսքն է, որը տարանջատված չէ Նրանից»:

Երկրային յուրաքանչյուր դատավոր պարտավոր է իր գործի որոշումը կայացնել՝ ըստ օրինական օրենսդրության։ Աստված դատում է ամեն բան հավիտենական օրենքների համաձայն, այսինքն՝ Իր իսկ սահմանած Խոսքի: Տերը ղեկավարում է ամեն բան Իր իսկ Կենդանի Խոսքի համաձայն, որը անմիջականորեն կցված է հենց Իրեն:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.