1.    Աստված լսում է անկեղծ սրտից դուրս ելած աղոթքի աննշան շշուկն անգամ։

2.    Մի՛ վերածեք ձեր կյանքի գիրքը բողոքի գրքի. գոհացեք մշտապես։

3.    Երջանիկ մարդիկ միշտ չէ, որ ունեն ամենալավը ամեն ինչից, պարզապես նրանք ուրախությամբ ընդունում են այն ամենը, ինչ հանդիպում է իրենց կյանքի ընթացքում։

4.    Մեր ամենամեծ մոլորությունն այն է, որ մտածում ենք, թե դեռ շատ ժամանակ ունենք։

5.    Ուրախ պահերին՝ փառաբանիր Աստծուն, դժվարության մեջ՝ փնտրիր Աստծուն, լռության մեջ՝ երկրպագիր Նրան, իսկ ցավի մեջ՝ վստահիր։

6.    Առավել ուշադրությամբ քննեք ձեր անհաջողությունները. հնարավոր է դրանց մեջ թաքնված օրհնություններ էլ կան։

7.    Եթե գիտես, որ Աստված կա, ապա ցույց տուր դա քո կյանքով։

8.    Գոհությունն առ Աստված քրիստոնյայի քաղաքավարությունն է։

9.    Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է ծառայել Աստծուն, բայց, ցավոք, որպես խորհրդական։

10. Երբ որևէ բան եք խնդրում Աստծուց, մի տվեք ցուցումներ, պարզապես ներկայացրեք խնդիրը։

11. Մի՛ դիր հարցական նշանն այնտեղ, որտեղ Աստված վերջակետ է դրել։

12. Ինչ-որ կցանենք մեր երեխաների մեջ, ժամանակին կհնձենք ցանվածի արդյունքը. ուշադիր եղիր՝ ինչ տնկեցիր։

13. Հավատը Աստծո հանդեպ վստահությունն է անգամ այն ժամանակ, երբ դու չես հասկանում Նրա ծրագրերը։

14. Ես հավատում եմ Աստծուն ոչ թե այն պատճառով, որ այդպես պետք է կամ ճիշտ է, կամ էլ, որովհետև ինձ ստիպում են, ո՛չ։ Ես հավատում եմ Նրան, որովհետև որևէ մարդ կարող չէ անել այն գործերը, որոնք ես տեսնում եմ։

15. Էական չէ, թե որքան եք հեռացել Աստծուց, Նրան հասնելու համար բավական է մեկնել ձեռքը։

16. Այն ամենը, ինչ մենք ուղարկում ենք ուրիշների կյանք, վերադառնում է մեզ:

17. Աստված ուրախությամբ կընդունի քեզ՝ անկախ նրանից, թե օրվա մեջ որքան հաճախ ես վազում Իր մոտ։

18. Աղոթելն ամենալավ ու ամենաճիշտ օրվա մեկնարկն է։

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.