Այսօր ավելի քան 340 միլիոն քրիստոնյաներ ապրում են իրենց հավատքի կյանքը հալածանքներով:

Ջիա Շակոնը հիմնադրել է «Հալածյալների համար» կազմակերպությունը` հալածվող քրիստոնյաների ձայնը աշխարհում լսելի դարձնելու համար:

24-ամյա Շակոնը հիմնադրել է «Հալածյալների համար» նախագիծը 2019-ի դեկտեմբերին, և այդ  ծրագրի միջոցով նաև մյուսները կարողացան իրազեկել և խրախուսել այլ երիտասարդների՝ պայքարել հալածվող քրիստոնյաների իրավունքների համար: Կազմակերպությունն առաջարկում է օգնություն սննդի, հագուստի, փոխադրման և Աստվածաշնչի տեսքով, միևնույն ժամանակ իրազեկում է ողջ աշխարհին հալածված քրիստոնյաների մասին:

«Երբ ես սկսեցի իմ ուսումնասիրությունները, հասկացա, որ քրիստոնեական հալածանքները ոչ միայն աճում են տարեցտարի, այլև քրիստոնյաները հանդիսանում են ամենահալածված կրոնական խումբն աշխարհում», - կիսվեց նա: Շակոն առաջին անգամ քրիստոնեական հետապնդումների է ականատես եղել Եգիպտոսում՝ իր տատիկի հետ այցելության ժամանակ:

2020 թ-ի սեպտեմբերի 5-ին, Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում կազմակերպված «Հալածյալների համար» նախագիծը կազմակերպեց առաջին երթը` հրավիրելով հարյուրավոր մարդկանց տարբեր քրիստոնեական դավանանքներից` համախմբվելու ողջ աշխարհի հալածյալ եկեղեցիների համար:

«Մենք երթով քայլում ենք կյանքի համար: Մենք երթ ենք անում մեր իրավունքների համար: Մենք երթ ենք անում, երբ դեմ ենք կանգնում անարդարություններին: Բայց երբեք մասշտաբային երթ այս թեմայով չի եղել։ Այսպիսով՝ մենք որոշեցինք, որ եթե երթ անցկացնենք հալածյալ եկեղեցիների խաղաղության համար, դա կօգնի ոչ միայն իրազեկել այդ մասին, այլ նաև ներգրավել մարդկանց՝ հալածյալների կյանքում փոփոխություն կատարելու համար»:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝  christianheadlines.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.