Հիսուսը Հովհաննես Մկրտչի մասին ասաց. «...կանանց ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծ մարգարէ ոչ ով չ’կայ. Բայց Աստուծոյ արքայութեան միջի փոքրագոյնը նորանից մեծ է» (Ղուկաս 7.28):

Քրիստոսը արժանապատվորեն բարձրացրեց այս մարդուն: Նա էր, որ ուղիղ ճանապարհ էր կերտելու Մեսիայի առջևից ՝ պատրաստելով Նրա գալուստը. «...պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք ամայութեան մէջ շաւիղը մեր Աստուծոյ համար»(Եսայիա 40.3):

Մենք գիտենք, որ Հովհաննեսը Եսայիայի մարգարեությունների հետևորդն էր: Նրա մասին խոսքեր կարելի է գտնել Եսայիայի գրվածքներում, և հենց ինքը՝ Հովհաննեսը, մեջբերեց Եսայիա մարգարեի խոսքերից, երբ քահանաներն ու ղևտացիները խնդրեցին իրեն ներկայանալ: Երբ նրանք հետաքրքրվում էին. «Ո՞վ ես դու իրականում»: Հովհաննեսը միշտ պատասխանում էր. «Ես Քրիստոսը չեմ» (Հովհաննես 1.20): Վերջապես, երբ նրան ավելի էին հարցերով ճնշում, նա իրեն ներկայացնում էր այն անձը, որի մասին Եսայիան մարգարեացել էր. «Ես եմ անապատումը կանչողի ձայնը, թէ Ուղղեցէք Տիրոջ ճահապարհը, ինչպէս Եսայիա մարգարէն ասեց» (Հովհաննես 1.23)։

Հովհաննես Մկրտիչը ոգևորությամբ հաստատում էր, որ Հիսուսը Մեսիան է: Հովհաննեսի հետևորդները ակնածանքով էին պատմում Հիսուսի կատարած բոլոր գործերի մասին, բայց չնայած դրան, ինչ-որ մի պահի կասկածները սկսեցին պատել Հովհաննեսի սիրտը: Չնայած Քրիստոսի կատարած բոլոր հրաշքներին՝ մի բան անհանգստացնում էր այս աստվածավախ մարդու հոգուն: Նույն սատանան, որը փորձեց Հիսուսին անապատում, հենց նա էլ, փորձում էր ոչնչացնել Հովհաննեսի հավատքը:

Հիսուսը գիտեր, որ Հովհաննեսը մարդկային էակ է, և որքան էլ զորավոր օծություն ուներ, նա ևս, ուներ մարդուն բնորոշ զգացմունքներ և կրքեր: Քրիստոսը գիտեր, որ Հովհաննեսը կասկածներով լցվելու վտանգի տակ է: Հիսուսն Ինքն էր անցել նույն փորձությունն անապատում քառասուն օրվա ընթացքում, և Նա կարող էր ասել Հովհաննեսին. «Սատանան քեզ փորձում է տկարացնել: Բայց դու չպետք է հաշվի առնես նրա ուղարկած ստերը»:

Հովհաննեսը ընկալեց Հիսուսի ուղերձը՝ ուղղված նրան, որը, ըստ էության, նշանակում էր. «Հովհաննե՛ս, քեզ հավատքի և հանգստության օրհնությունն է սպասում, եթե դիմակայես սատանայի ստերին: Թույլ մի՛ տուր, որ անհավատությունն արմատավորվի քո մեջ»:

Մեր օրերում էլ սատանան ուզում է, որ դուք անհամբերությամբ լեցվեք Աստծո՝ ձեր կյանքին, ձեր ընտանիքին, ձեր ապագային, ձեր ծառայությանը վերաբերող խոստումների նկատմամբ: Մի խոսքով, թշնամին ուզում է, որ դուք հանձնվեք:

Սիրելինե՛ր, Աստված աշխատանք է կատարում ձեր ներսում: Հովհաննեսն իր կասկածներն անմիջապես հանձնեց Հիսուսին, և Հիսուսը տվեց նրան այն, ինչի կարիքը նա ուներ: Նմանապես ամուր հավատք ունեցե՛ք և կտեսնեք՝ Նա կատարյալ աշխատանք է իրականացնում ձեր հոգում:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.