Կարեկցանքն ու սրտացավությունը մարդկային հոգու կարևոր որակներ են:

Երբ Հիսուսը տեսնում էր սգավոր մարդկանց, որ վշտի մեջ են, Նա միշտ կարեկցանքով ու սրտացավությամբ էր մխիթարում նրանց: Երբ Քրիստոսը գտնվում էր Ղազարոսի գերեզմանի մոտ, ուր եկել էր, որ հարություն տար Ղազարոսին, տեսնելով սգավորներին, Հիսուս Ինքն էլ արտասվեց:

Սա Հիսուսի սրտացավ ծառայության բազմաթիվ օրինակներից մեկն է: Գթասրտության ու կարեկցանքի մեզ կանչում են նաև Քրիստոսի առաքյալները՝

Պողոսը՝ «հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն»,

Պետրոսը՝«Եւ վերջապէս ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղէք»,

Հովհաննեսը՝ Կարեկցանքը, սրտացավությունը բառերից բացի ունեն նաև կոնկրետ գործողություններ:

Կարեկցանքը և ապրումակցելը Աստծո պատկերի ու նմանության գծերից մեկն է, որոնք Աստված ուզում է վերականգնել մեր մեջ: Եվ այսօր, ինչպես Իր երեխաներից, Աստված սպասում է այս բնավորության գծերի արտահայտումը իրար մեջ հարաբերություններում և հատկապես նրանց նկատմամբ, ովքեր փնտրում են Աստծուն:

Աղբյուրը՝ biblefacts.ru

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.