Նախորդ ամիս «Կրոնական վիճակագրություն» ակադեմիական ամսագրում տպագրվեց մի նոր ուսումնասիրություն այն մասին, որ քրիստոնեությունն առավել արդյունավետ տարածում է գտնում ամենաանհավանական վայրերում։

Այն վայրերում, որտեղ քրիստոնյաները վայելում են ազգային կառավարությունների պաշտոնական աջակցությունը, հավատքը հակված է անկման: Եվ հակառակ դրան՝ քրիստոնեությունն առավել հաջող տարածվում է այն երկրներում, որտեղ առկա է խտրականացում ու հետապնդում հավատացյալների նկատմամբ:

Սրանք են այն երկրները, որոնք ունեն ամենաարագ աճող քրիստոնյա բնակչությունը՝ Տանզանիա, Մալավիա, Զամբիա, Ուգանդա, Ռուանդա, Մադագասկար, Լիբերիա, Քենիա, Կոնգոյի Ժողովրդավրական Հանրապետություն և Անգոլա:

Իսկ սրանք այն երկրներն են, որոնք ունեն ամենաարագ կերպով նվազող քրիստոնյա բնակչությունը. Չեխիա, Բուլղարիա, Լատվիա, Էստոնիա, Ալբանիա, Մոլդովա, Սերբիա, Գերմանիա, Լիտվա և Հունգարիա:

Օրինակ՝ Հունգարիան պաշտոնապես քրիստոնյա երկիր է: Այնուամենայնիվ այն անմասն չէ հավատքի թուլացման հարցում։ Չնայած հունգարացիների կաթոլիկ մեծամասնության՝ միայն 12%-ն է կանոնավոր հաճախում եկեղեցի, և միայն 14%-ն է կրոնը նկարագրում՝ որպես «շատ կարևոր» իրենց կյանքում:

Դա թերևս պայմանավորված է նրանով, որ «պաշտոնապես քրիստոնյա» երկրների համար հավատքը հանդիսանում է քաղաքացու ազգային ինքնություն՝ իր մշակութային ավանդույթներին համապատասխան արժեհամակարգով, այլ ոչ թե սերտ անձնական հաղորդակցություն Հիսուսի հետ։

Մյուս կողմից, քրիստոնեական հավատքն ընդլայնվել է ասիական երկրներում, որտեղ չկա «պաշտոնական» հավատք։

«Open Doors USA»- կազմակերպությունը, որը զբաղվում է ամբողջ աշխարհի քրիստոնեական հետապնդումներից տուժածների պաշտպանությամբ, Իրանը դասում է որպես ութերորդ ամենավտանգավոր երկիրը հավատացյալների համար: Չնայած «ծայրահեղ» հալածանքներին, որ կառավարությունը պարտադրեց իսլամը, բանտարկեց քրիստոնյա ավետարանիչներին և ձերբակալեց մարդկանց, ովքեր գաղտնի կերպով մասնակցում էին տնային խմբակներին, այնուամենայնիվ այս իսլամական երկրում հաշվվում է առնվազն մեկ միլիոն քրիստոնյա:

Ենթադրվում է, որ նմանատիպ երևույթ է ծավալվում նաև Աֆղանստանում: Ռուլա Գանին՝ Աֆղանստանի առաջին տիկինը, մարոնիտ քրիստոնյա է Լիբանանից:

Մերձավոր Արևելքից դուրս աշխարհի ամենահալածվող քրիստոնյա հավատացյալները հանդիպում են Չինաստանում, որտեղ կոմունիստական կառավարությունը շարունակաբար խտրականություն է դնում և հետապնդում քրիստոնյաներին:

Չնայած դրան՝ բողոքական քրիստոնեությունը շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով, որտեղ, ըստ կառավարության, իր 1,5 միլիարդ քաղաքացիներից շուրջ 200 միլիոնը քրիստոնյա հավատացյալ է:

Այս ամենը բացահայտում է մեկ բան, որ հավատացյալներն իրենց հույսը պետք է  դնեն ոչ թե սովորական իմաստության, այլ Սուրբ Հոգու՝ շատ դեպքերում «անհասկանալի» աշխատանքի վրա:

Մեր վերջնական հույսը, փրկագնումը և վերականգնումը գալիս է ոչ թե պետության պաշտպանությունից, որը երբեք հաստատուն չէ, այլ Հիսուսի միջոցով, որի հետ մենք ժառանգ ենք մի Թագավորության, որը դուրս է այս աշխարհի ժամանակային տարածությունից:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝  cbn.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.