Քրիստոնեական լիգա․ Վոլեյբոլի սիրողական մրցաշար
Արդեն մի քանի տարի շարունակ Sport Mission Armenia ՀԿ-ի և քրիստոնյա սպորտսմենների ջանքերով կազմակերպվում է Վոլեյբոլի սիրողական մրցաշար։
Քրիստոնեական լիգային այս տարի մասնակցում էր 8 թիմ, որոնք ներկայացնում էին Ավետարանական ընտանիքի եկեղեցիներ և կազմակերպություններ Երևանից և ՀՀ մարզերից։ Հանդիպումներն անցան գեղեցիկ և դիտարժան դրվագներով՝ լցված միաբանության սիրով ու ջերմությամբ։
Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարի հաղթող ճանաչվեց և տիրացավ առաջնության գավաթին «Էմմանուել» թիմը, երկրորդ տեղ գրավեց «Հայ-Հարայը», իսկ երրորդ տեղը՝ «Բեթլեհեմը»։ Շնորհավորում ենք մրցանակակիր թիմերին և մաղթում նորանոր հաջողություններ թե՛ հոգևոր բնագավառում, թե՛ սպորտում։
Կազմակերպիչների խոսքով՝ սպորտային նմանատիպ միջոցառումները լավ առիթ են՝ միաբանվելու, նոր շփումներ և կապեր ունենալու, ինչպես նաև կարևորելու սպորտը և առողջ ապրելակերպը։
Գարնանը սպասվում է նոր մրցաշար ոչ միայն վոլեյբոլից, այլ նաև ֆուտզալից,- տեղեկացնում են կազմակերպիչները։