Քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը 100,000 Աստվածաշունչ կուղարկի ողջ աշխարհի հալածված քրիստոնյաներին
Դժվար է պատկերացնել, որ մարդ կարող է հասանելիություն չունենալ Սուրբ Գրքին, բայց աշխարհի միլիոնավոր հավատացյալների համար սա ամենօրյա իրականություն է: Բարեգործական կազմակերպություններից մեկը՝ Open Doors USA-ն, այս Սուրբ Ծնունդին որոշել է անակնկալ մատուցել նրանց:
«Open Doors»-ի նախագահ Դեյվիդ Քարին ասաց, որ այս տարվա քարոզարշավը «աջակցության ամենամեծ արտահոսքն է», որը բարեգործական կազմակերպությունը երբևէ տեսել է Միացյալ Նահանգների հավատացյալներից:
«Անհրաժեշտությունը ավելի մեծ է, քան երբևէ, և հուսադրող է տեսնել, որ ամերիկացիները ջանք չեն խնայում այս հարցի հետ կապված», - ասաց նա: «Սա հսկայական փոփոխություն կբերի ողջ աշխարհում հալածվող քրիստոնյաների կյանքում»։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է Սուրբ Գիրքը փոխանցվելու վտանգավոր շրջանների քրիստոնյաներին, Open Doors-ն ասաց, որ Աստվածաշնչի պատճենները առաքվում են, որտեղ հնարավոր է, և փոխանցվում այլ տարածքներ: Որոշ վայրերում Աստվածաշունչը տարածվում է թվայնացված և նույնիսկ գաղտնի կերպով տպագրվում երկրի ներսում։
Քարին հայտարարության մեջ նաև ասաց, որ մարդիկ «պետք է ազատություն ունենան Աստծուն երկրպագելու հարցում»:
«Սա ներառում է սեփական ընտրությունը՝ Աստծո Խոսքի պատճենն իրենց համար ունենալը, այլ ոչ թե կառավարությունը կամ զինյալներն իրենց փոխարեն այդ որոշումը կայացնեն», - բացատրեց նա: «Փորձը ցույց է տալիս, որ Սուրբ Գրքի հասանելիությունը կարող է ապահովել ոչ միայն հոգևոր աճ, այլև մխիթարություն և ուժ, երբ բախվում ենք դժվարությունների»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ cbn.com