Նոր տարվա շեմին․․․
Ջորջ VI-ը պատերազմից առաջ իր ժողովրդին ասել է․«Ես ասացի պահապանին, որ կանգնել էր Նոր տարվա դռան շեմին․
-Տո՛ւր ինձ լույս, որ ապահով ու վստահ կարողանամ ոտք դնել անհայտի մեջ․․․
Եվ նա ինձ ասաց․
-Քո ձեռքը դի՛ր Աստծո ձեռքերի մեջ․ սա քեզ համար կլինի լավագույնը, քան՝ լույսը և ավելի ճիշտ, քան՝ հայտնի ճանապարհը։
Այսպիսի վստահությամբ մենք էլ ոտնակոխ անենք դեպի Նոր տարի՝ մեր գործերը և քայլերը հանձնելով Տիրոջ ապահով ձեռքերի մեջ։