Ձայնասկավառակը, որը թողարկվել է ուրբաթ օրը, ներառում է այնպիսի հայտնի և սիրված երգեր, ինչպիսիք են «How Great Thou Art», «Softly and Tenderly» և «Amazing Grace» երգերը:

Քանթրի ոճի երգչուհին ասաց. «Իմ Փրկիչը» ալբոմը միջոց է՝ ավելի երիտասարդ սերնդին Տիրոջ մասին պատմելու:

Քերին ասաց, որ համաճարակի պարտադիր պարապուրդը հնարավորություն է  տվել նրան կենտրոնանալ ալբոմի ձայնագրման աշխատանքների վրա:
«Հիանալի է, երբ պարզապես կենտրոնանում ես այն ամենի վրա, ինչով իսկապես ուզում ես զբաղվել», - ասաց Անդերվուդը: «Խոսքն ավելի մեծ, ավելի լավ բանի մասին չէ: Խոսքը այն փոքր բանի մասին է, որն իրապես իմն է»:

«Ես այնքան երջանիկ եմ և օրհնված, որ իմ երաժշտական կարիերայի ընթացքում նաև հոգևոր երաժշտություն եմ ներկայացնում», - ավելացրեց նա: «Ես սիրում եմ իմ աշխատանքը: Բայց շատ ավելի հաճելի է, երբ ես այսպիսի երգեր եմ երգում»:
Հարության տոնին Անդերվուդը Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում անցկացվող միջոցառման ժամանակ կատարելու է «Իմ Փրկիչը» ալբոմի երգերից, որոնք կզետեղվեն նրա ֆեյսբուքյան էջում:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ cbn.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.